«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1797-Ա
«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑԻԱՆԱԿԱՆ ՆԱՏՐԻՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 2400 տոննա տեխնիկական ցիանական նատրիում:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեխնիկական ցիանական նատրիումի ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տեխնիկական ցիանական նատրիումը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 19 |