Գլխավոր տեղեկություն
Номер
N 1897-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.130
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.2007
Дата вступления в силу
25.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1897-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության` «Աբովյան քաղաքի Ն. Վանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել դպրոցին հարակից 139.8 քառ. մետր մակերեսով նախկին արհեստանոցի շենքը (քաղ. Աբովյան, 2-րդ միկրոշրջան) և շենքի (այսուհետ` գույք) զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03 հեկտար հողամասի հետ միասին ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Մհեր Եղիազարյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0596533, տրված` 019-ի կողմից, 12.02.1999 թ., քաղ. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, բն. 14/18):

1.2. Սահմանել`

ա) «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 17-ին գնահատված գույքի և հողամասի շուկայական արժեքը` 2313 հազ. դրամ, այդ թվում`

գույքի շուկայական արժեքը` 956 հազ. դրամ,

հողամասի շուկայական արժեքը` 1357 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 717 հազ. դրամ.

գ) հողամասի վաճառքի գինը` 1357 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.2.-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) երեք տարվա ընթացքում կատարել 3 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 315348 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.1. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` Արագածի ԿԱԼԿ-ի գույքը մասնավորեցնել աճուրդով:

2.2. Սահմանել`

ա) «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 11-ին գնահատված գույքի արժեքը` 657 հազ. դրամ,

բ) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 164 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ աճուրդի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 23652 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան