Գլխավոր տեղեկություն
Номер
N 686-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2007-03.07.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.775
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2005
Дата вступления в силу
04.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 686-Ն

«ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող շենքի վթարային վիճակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ու 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող` 2396.11 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերն ու շինությունները (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2012903) փոխանակել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների հետ (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1513047):

(1-ին կետը խմբ. 22.02.07 N 203-Ն)

11. Սահմանել, որ «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է վճարել սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի իրականացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը:

(11. կետը լրաց. 22.02.07 N 203-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ  համապատասխան պայմանագրի կնքումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախահաշվային փաստաթղթերի՝ Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 շենքի փոխանակվող տարածքներն ընդունելուց հետո «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի սահմաններում կնքել պայմանագիր շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման մասին:

գ) ապահովել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ., լրաց. 22.02.07 N 203-Ն)

3. Հաստատել Երևանի Լեոյի փողոցի N 3 շենքի հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ)` 379.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին` համաձայն հավելվածի:

4.  Երևանի քաղաքապետին՝

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող 3477.9 քառ. մետր հողամասի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրումը «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման նախապատվության իրավունքով.

բ) սույն որոշման 2-րդ կետի  «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում  գտնվող` 3477.9 քառ. մետր հողամասն «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամահայտնության դեպքում օտարել վերջինիս՝ գործող կադաստրային գնով՝ հողամասի համար վճարվող գումարից հաշվանցելով շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման գումարները.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 N 203-Ն)

դ) ապահովել սույն որոշմամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով ձևակերպումը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 22.02.07 N 203-Ն)

41. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող շենքերի ու շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ 2822.1 քառ. մետր հողամասը, որպես պետական սեփականություն, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(41. կետը լրաց. 22.02.07 N 203-Ն)

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի իրացման աշխատանքները կատարվելու են «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 1.6-րդ կետի 31-րդ ենթակետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 24
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 686-Ն որոշման


Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԽԵՄԱ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան