Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 717-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.9
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
11.12.2006
Дата вступления в силу
25.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006436

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 դեկտեմբերի 2006 թ.

թիվ 717-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2007 թվականի հունվարի 26-ից շրջանառության մեջ դնել Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ
Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 11
Երևան

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի դեկտեմբերի 5-ի
թիվ 717-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված հուշադրամի

 

 

Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսի մեջտեղի հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 10000 ԴՐԱՄ: Հուշադրամի դիմերեսի եզրագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007»:

 

Հուշադրամի դարձերեսի մեջտեղի հատվածում պատկերված է «Տիգրան Մեծ» շքանշանը: Շքանշանի վերևի ձախ մասում ՀՀ պաշտպանության նախարարության խորհրդանշանն է: Հուշադրամի դարձերեսի եզրագծով մակագրված է «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ»:

 

Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

 

Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը`

Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը ոսկի 9000
Որակը պրուֆ
Քաշը 8,6 ± 0,05 գ
Տրամագիծը 22,0 + 0,15/-0,05 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան