Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.13
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
08.12.2006
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
08.12.2006
Дата вступления в силу
25.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

8 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

թիվ 22-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) հավելված III-ի «Վիճակագրական ժողովածուներ» բաժնից հանել.

1400-102 Աշխատուժը
Հայաստանի
Հանրապետությունում
2001-2005
հայերեն - " - Ժողովածուն պարունակելու է տեղեկություններ աշխատանքի շուկայի` աշխատուժի առաջարկի, զբաղվածների և գործազուրկների, տնտեսապես ակտիվ, ոչ ակտիվ բնակչության կառուցվածքի վերաբերյալ` տնային տնտեսություններում իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքներով:

տողը.

բ) հավելված III-ի «Վիճակագրական տեղեկագրեր» բաժնից հանել.

5000-202 Հայաստանի Հանրապետության
գյուղական համայնքների
բնակչության թվաքանակը և
դրանցում տնային
տնտեսությունների քանակը 2006
թվականի հունվարի 1-ի դրությամբ
հայերեն տարեկան հունիս

տողը.

գ) հավելված V-ի «Տեղեկագրեր» հատվածից հանել «ժողովրդագրություն» սյունը.

դ) հավելված X-ի «Վիճակագրական հրապարակումների օրացույց» բաժնից հանել.

41. 1400-102 Աշխատուժը Հայաստանի
Հանրապետությունում 2001-2005
- " - - " - - " -

27. 5000-202 Հայաստանի Հանրապետության գյուղական
համայնքների բնակչության թվաքանակը և
դրանցում տնային տնտեսությունների
քանակը 2006 թվականի հունվարի 1-ի
դրությամբ, ձև թիվ 9Ս հաշվետվության
արդյունքներով
- " - - " -

հունիս

տողերը:

Նախագահ

Ս. Մնացականյան