Գլխավոր տեղեկություն
Номер
N 203-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.21/16(540) Հոդ.347
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2007
Дата вступления в силу
22.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 203-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 686-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքային պայմաններով ապահովելու մասին» N 686-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող` 2396.11 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերն ու շինությունները (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2012903) փոխանակել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների հետ (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1513047):».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Սահմանել, որ «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է վճարել սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի իրականացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը:».

3) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և» բառերը, իսկ «միջև» բառը փոխարինել «հետ» բառով.

4) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով`

«գ) ապահովել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:».

5) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքի» բառերը.

6) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը.

7) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով.

«41. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող շենքերի ու շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ 2822.1 քառ. մետր հողամասը, որպես պետական սեփականություն, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան