Գլխավոր տեղեկություն
Номер
N 1831-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.47
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2006
Дата вступления в силу
27.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1831-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 229 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված գումարի չափով Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 229 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 3-րդ կետում «10» թիվը փոխարինել «7» թվով,

բ) որոշման 4-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերով,

գ) որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը» բառերով,

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.

«61. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի 7 տարվա վարձավճարների և հնարավոր տույժերի գանձումից հետո տեխնիկան, համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, նվիրել դրանց վարձակալներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր` միաժամանակ լուծելով գործող եռակողմ պայմանագրերը»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան