«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ճոպանուղու ձեռքբերման և Ջերմուկ քաղաքում տեղադրման շինարարական աշխատանքների իրականացման համար Ջերմուկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 1,300,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցները Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները |
Առաջին |
Առաջին |
Ինն ամիս |
Տարի |
ԸՆԴԱՄԵՆԸ |
800,000.0 |
800,000.0 |
300,000.0 |
- |
այդ թվում` |
|
|
|
|
Ա. Ներքին աղբյուրներ |
800,000.0 |
800,000.0 |
300,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
2. Այլ ներքին աղբյուրներ |
800,000.0 |
800,000.0 |
300,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
բ) այլ` ժամանակավորապես |
800,000.0 |
800,000.0 |
300,000.0 |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խում- բը |
Ենթա- խում- բը |
Բյուջետային ծախսերի |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 800,000.0 | 800,000.0 | 300,000.0 | - | ||
այդ թվում` |
||||||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 800,000.0 | 800,000.0 | 300,000.0 | - | |
այդ թվում` |
||||||
06 | Այլ ծրագրեր | 800,000.0 | 800,000.0 | 300,000.0 | - | |
այդ թվում` |
||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 800,000.0 | 800,000.0 | 300,000.0 | - | ||
ՀՀ կառավարություն | 800,000.0 | 800,000.0 | 300,000.0 | - |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|