Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 645-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.27/31(240)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.11.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
10.11.2006
Дата вступления в силу
07.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


7 նոյեմբերի 2006 թ.

թիվ 645-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 79 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 79 արտարժույթի փոխանակման կետի աշխատակից Մանյա Գրիգորյանի 2006 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Սիրեկան Երեմյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 79 լիցենզիան (գործունեության վայրը՝ քաղաք Երևան, Սասունցի Դավիթ հրապարակ, կուլտուրայի տուն):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. նոյեմբերի 10
Երևան