Գլխավոր տեղեկություն
Номер
N 682
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.11.2006-24.04.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2000
Дата вступления в силу
25.11.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2000 թվականի N 682
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) բնակիչներին վերաբնակեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 12.10.06 N 1559-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագիրը (կցվում է) ու նշված ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

3. Սահմանել, որ`

ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա պետական կամ համայնքային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները (այսուհետ` վարձակալներ), բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները և նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները.

բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են մեկ այլ բնակարանի վարձակալության կամ դրամական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգով սահմանված նորմերով:

Ընդ որում, բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է վարձակալներին, սեփականատերերին և փախստականներին.

գ) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարաններից` դրանցում նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող ընտանիքների վերաբնակեցման պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնք անօթևան են և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) սկսած 2000 թվականի հոկտեմբերի 25-ից Երևան քաղաքում չեն օտարել բնակելի տուն (բնակարան), որի հետևանքով արհեստականորեն չեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները։

(3-րդ կետը լրաց. 06.11.01 N 1070, խմբ., լրաց. 12.10.06 N 1559-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի մասին» N 130 որոշմամբ հավանության արժանացած` վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի դրույթների համաձայն բնակելի շենքերի անձնագրավորման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման տարեկան ծրագիր` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

Ծրագիրը պետք է ներառի ճշտված տեղեկատվություն քանդման ենթակա վթարային բնակելի տների` վերաբնակեցման ենթակա ընտանիքների թվի, կազմի և բնակեցման հիմքերի մասին:

Տարեկան ծրագրերի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին):

(5-րդ կետը խմբ. 12.10.06 N 1559-Ն)

6. Սահմանել, որ`

ա) սույն որոշման գործողությունը տարածվում է պետական, համայնքային և հանրային բնակելի ֆոնդի Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականաշնորհման ոչ ենթակա վթարային, ինչպես նաև մինչև 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման ընթացքում քանդման ենթակա վթարային դարձած բնակարանային շինարարական կոոպերատիվ բնակելի տներում բնակվող բնակիչների վրա.

բ) պետական միջոցների հաշվին քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման տարեկան ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(6-րդ կետը խմբ. 12.10.06 N 1559-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին (Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` առաջարկությամբ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում, հաշվառում և գույքային գործարքների պետական գրանցում:

(7-րդ կետը լրաց. 12.10.06 N 1559-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման

րագիրը փոփ., լրաց. 08.07.04 N 1122-Ն, ուժը կորցրել է 12.10.06 N 1559-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) բնակիչների վերաբնակեցման կարգը:

2. Սույն կարգով բնակելի տարածությամբ ապահովվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա վթարային պետական կամ համայնքային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները (այսուհետ` վարձակալներ) ու սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:

3. Սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց վերաբնակեցումն իրականացվում է մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից, նոր կառուցվող կամ վերականգնվող բնակելի տներում բնակարանների վարձակալության կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների սահմաններում, ընդ որում`

ա) վարձակալներին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` սույն կետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից։

Նշված անձանց համար հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է`

միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին` 1-սենյականոց բնակարան.

ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին` 2-սենյականոց բնակարան.

չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին` 3-սենյականոց բնակարան.

վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին` 4-սենյականոց բնակարան.

յոթ և ավելի մարդուց բաղկացած ընտանիքին` 5-սենյականոց բնակարան.

բ) փախստականերին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետում սահմանված նորմերից.

գ) սեփականատերերին` բնակարանի հատկացում կամ դրամական փոխհատուցում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան.

դ) վթարային բնակարաններում` նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կարգադրությունների կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացում կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նրանց ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան:

(3-րդ կետը լրաց. 06.11.01 N 1070, խմբ. 12.10.06 N 1559-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց բնակարանային ապահովումը բնակարանների հատկացման միջոցով լուծելու դեպքում բնակարանները հանձնվում են վարձակալության և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 12.10.06 N 1559-Ն)

5. Վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման համար տրամադրվող ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման սահմանային չափը որոշվում է ելնելով վերաբնակեցվող ընտանիքին (անձերի թվով) սույն կարգի 3-րդ կետով սահմանված նորմերով հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ֆինանսական աջակցության կամ դրամական փոխհատուցման տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ բնակավայրում ձևավորված շուկայական միջինացված արժեքից (Երևանում` բացառելով առաջին և տասներկուերորդ գոտիներում ձևավորված արժեքները):

Շուկայական միջինացված արժեքի վերաբերյալ տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

(5-րդ կետը խմբ. 12.10.06 N 1559-Ն)

6. Երևանի քաղաքապետը տարեկան ծրագրում ընդգրկված վթարային բնակարաններն զբաղեցնող բնակիչների հետ կնքում է վերաբնակեցման մասին պայմանագիր: Պայմանագրով սահմանվում են կողմերի հարաբերությունները և բնակարանների հատկացման կամ դրամական փոխհատուցման ու զբաղեցրած վթարային բնակարանների ազատման հիմնական պայմանները: Կնքված պայմանագրերը գրանցվում են հաշվառման մատյանում (ձևը կցվում է) : Պայմանագրի մեկ օրինակը տրվում է բնակչին:

7. Ինքնակամ զբաղեցված բնակարաններն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Վթարային բնակելի տունը վերաբնակեցման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում պարտադիր ենթակա է մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից քանդման:

9. Իրացված տարածքների հետագա կառուցապատումն իրականացվում է քանդման ենթակա բնակելի տների տեղաբաշխման սխեմայի հիման վրա ճշգրտված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:

10. Վթարային բնակելի տների քանդման աշխատանքներն իրականացվում են այդ նպատակով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` հաշվի առնելով օգտագործման համար պիտանի շինարարական նյութերի արժեքի վերադարձը:

 

Ձև

Մ Ա Տ Յ Ա Ն

 

_____________________ քանդման ենթակա վթարային բնակելի տան վերաբնակեցվող ընտանիքների հաշվառման

 

Բնակարանի
հասցեն

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Անձնագրային
տվյալները

Բնակարանում
հաշվառված և
բնակվող
ընտանիքների
անդամների
թիվը

Զբաղեցված
բնակարանի
սենյակների
թիվը

Հատկացվող
բնակարանի
սենյակների
թիվը

Վերաբնակեցման
մասին
պայմանագրի
կնքման
ամսաթիվը

Բնակարանի
զբաղեցման
հիմքերը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների (այսուհետև` քանդման ենթակա վթարային բնակելի տներ) քանդման առաջնահերթությունը որոշելու մեթոդաբանական հիմքերը:

2. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշվում է բնակելի տունը բնութագրող ցուցանիշների գնահատման միջոցով` բալային եղանակով (առավելագույնը` 10 միավոր):

3. Սույն կարգով սահմանվում են քանդման ենթակա վթարային բնակելի տան քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշները, դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների մեծությունները և առաջնահերթությունը որոշելու բանաձևը:

 

II. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշները

 

4. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշներն են`

ա) բնակելի տան վնասվածությունը (ամբողջությամբ, մասամբ).

բ) քանդման ենթակա բնակարանների թիվը.

գ) հարկայնությունը.

դ) աստիճանավանդակների վիճակը.

ե) ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերը:

 

III. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու ժամանակ օգտագործվող ցուցանիշների թվային արժեքների մեծությունները

 

5. Քանդման ենթակա վթարային բնակելի տան վնասվածության ցուցանիշը բնութագրվում է հետևյալ միավորներով`

ա) ամբողջությամբ` IV աստիճանի` 10 միավոր.

բ) կիսով չափ` IV աստիճանի` 5 միավոր.

գ) մեկ սեկցիան` IV աստիճանի, մնացած սեկցիաները` III աստիճանի` 3 միավոր.

դ) 1-ին սեկցիան` IV աստիճանի, մնացածը` II աստիճանի` 2 միավոր:

6. Քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակարանների թիվը, առավելագույնը 72 բնակարանի դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:

7. Հարկայնությունը, առավելագույնը 5 հարկի դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:

8. Աստիճանավանդակների վիճակը բնութագրվում է` ելնելով բնակիչների տարահանման հնարավորության աստիճանից, և առավելագույնը` բոլոր մուտքերի վթարայնության դեպքում, ընդունվում է 10 միավոր, մնացած դեպքերում` գնահատվում են համամասնորեն:

Գնահատումը կատարվում է լիցենզավորված մարմնի կողմից:

9. Մեկ ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերի ցուցանիշի միավորն ընդունվում է 10 միավոր` անհրաժեշտ միջոցների նվազագույն չափի դեպքում: Վերաբնակեցման համար անհրաժեշտ միջոցների նվազագույն չափը որոշվում է տարեկան ծրագիրը կազմելու պահին:

 

IV. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու բանաձեվը

 

10. Քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու բանաձևը (այսուհետև` բանաձև) սույն կարգի 5-9-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների գումարն է: Բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր քանդման ենթակա վթարային բնակելի տան միավորը` մեկ տասներորդականի ճշտությամբ: Քանդման ենթակա վթարային բնակելի տան քանդման առաջնահերթությունը տրվում է առավելագույն միավորներ ունեցող տներին` ըստ նվազող միավորների:

Հավասար միավորներ ունեցող քանդման ենթակա վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը ճշգրտվում է նշված բնակելի տների տեղաբաշխման ուրվագծի հիման վրա քաղաքաշինական փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թավականի
հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ

 

 

Անհրաժեշտ
միջոցները`
ընդամենը
(մլն դրամ)

այդ թվում`

Վերաբնակեցվող
ընտանիքների
թիվը`
ընդամենը

այդ թվում`

վարձա-
կալներ
և սեփա-
կանա-
տերեր

փախստա-
կանների
ընտա-
նիքներ

վարձակալներ
և սեփականա-
տերեր

փախստա-
կանների
ընտա-
նիքներ

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը
Երևանի քաղաքապետարան
ա) քանդման ենթակա վթարային
բնակարաններում բնակվող
ընտանիքների վերաբնակեցում
Շինարարների 6
Ֆուչիկի 10
Ֆուչիկի 19
Սիսակյան 16
բ) վթարային տների քանդում

350,855



321.725
101.57
81.99
77.03
61.135
29.13

-



197.075
54.87
58.425
24.44
59.34
-

-



124.65
46.7
23.565
52.59
1.795
-

132



132
39
36
32
25
-

78



78
20
25
9
24
-

54



54
19
11
23
1
-


(Ծրագիրը խմբ. 06.11.01 N 1070)

Ծանոթագրություն: Հաշվարկում օգտագործված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված 2001 թվականի առաջին եռամսյակի տվյալները` հաշվի առնելով 2001 թվականի ընթացքում շուկայի հնարավոր արժեքային տատանումները (բացառելով 1-ին գոտու ձևավորված արժեքը).

1 սենյականոց` 1795 հազ. դրամ,

2 սենյականոց` 2750 հազ. դրամ,

3 սենյականոց` 3550 հազ. դրամ: