Գլխավոր տեղեկություն
Номер
N 1784-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1428
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2006
Дата вступления в силу
28.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1784-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 558-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հետ վերցնել «Վանաձորի թիվ 20 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 1627,95 քառ. մետր ընդհանուր մակերեսով հիմնական մասնաշենքը (արտադրական մասնաշենք) (այսուհետ՝ գույք) (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Դպրոցի փող., 20) և օտարել մրցույթով:

1.2. Սահմանել`

ա) գույքի` անկախ գնահատող կազմակերպության կողմից շուկայական մեթոդով գնահատված արժեքը` 2006 թվականի հունվարի 25-ի դրությամբ` 13692 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 10269 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) գույքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Սահմանել, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է վերջին մրցույթի վաճառքի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) գույքի վաճառքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, գույք օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1590-Ն և 2005 թվականի ապրիլի 28-ի N 665-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 3.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) որ գնորդին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով,

դ) որ գնորդը պարտավոր է հողամասի` իր բաժնի արժեքը վճարել կադաստրային արժեքով:».

բ) որոշման 3.4-րդ կետը «գանձապետական հաշվին» բառերից հետո լրացնել «, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու և պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 558-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 6.1-6.3-րդ կետերում «մասնավորեցնել», «մասնավորեցվող» և «մասնավորեցման» բառերը համապատասխանաբար փոխարինել «օտարել», «օտարվող» և «օտարման» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 28
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան