Գլխավոր տեղեկություն
Номер
N 1774-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1423
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
06.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բարեգործություն որակել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից իրականացվող՝ 1172051845 դրամ արժողությամբ Ծաղկաձորի ճոպանուղու շինարարության ծրագիրը։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից (ՀՎՀՀ՝ 02515951) կնքված՝ ստորև նշված պայմանագրով նախատեսված գործարքն անմիջականորեն կապված է ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

«Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 90003442) 2006 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հատվածի շինմոնտաժային աշխատանքների և ճոպանուղու 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հատվածներում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացում՝ 1172051845 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 13
Երևան