Գլխավոր տեղեկություն
Номер
N 1718-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2006-10.04.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1340
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2006
Дата вступления в силу
30.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1718-Ն

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CEN) ԳՈՐԾԸՆԿԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ (PSB) ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն սկսելու Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) անդամակցության անդամավճարների վճարումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 8
Երևան