Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 24-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.02.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.02.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.02.2007
Дата вступления в силу
13.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 փետրվարի 2007 թ.

թիվ 24-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 667, 667/1, 667/2 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հունվարի 12-ի դիմումը` քաղաք Երևան, Մալաթիա 68, 74, 68/2 խանութ, քաղաք Երևան, Սաֆարյան 14 և քաղաք Երևան, Անդրանիկի 148/2 առևտրի սրահ հասցեներում գործող արտարժույթի փոխանակման կետերի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ թիվ 667, 667/1, 667/2) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 667, 667/1 և 667/2 լիցենզիաները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԼԻՏՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն` քաղաք Երևան, Ջիվանու 25/1) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 13
Երևան