Գլխավոր տեղեկություն
Номер
N 1711-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1337
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2006
Дата вступления в силу
21.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1711-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրական զուտ շահույթին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացող շահութաբաժնի պարտավորությունը` 16861.2 հազ. դրամ, նվազեցնել և սահմանել 4230.4 հազ. դրամ` նշված ընկերության 2005 թվականի իրական` 21152 հազ. դրամ զուտ շահույթի (առանց 2001 թվականին անհատույց ստացված ակտիվների ձևակերպումից ստացված եկամուտների) 20 տոկոսի չափով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) 15-օրյա ժամկետում ապահովել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը հաստատելու մասին որոշման ընդունումը` բաժնետոմսերի փաթեթի` նշված ընդհանուր ժողովում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու հիմքով.

բ) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրության քաղվածքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը.

գ) սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել 4230.4 հազ. դրամ շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան