Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-28.11.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.232
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.06.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.06.2005
Дата вступления в силу
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, 53-րդ հոդվածի 1-ին կետով և 56-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, կնիքի և օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման կարգը (Հավելված 1)։

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 19-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը սահմանելու մասին» N 11/3-Ն որոշումը։


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 17-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, կնիքի ԵՎ օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման

 

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ստորագրված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով կապված քվեաթերթիկների կապերը (փաթեթները), նույն նիստում ստորագրված ընտրողների ցուցակները, քվեարկության ծրարների փաթեթները, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև ընտրողների լրացուցիչ ցուցակներն ու զինվորական մասերում հաշվառված զինծառայողների զինվորական վկայականում կամ զինվորական գրքույկում նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված դրոշմակնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի փաթեթը դրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո, չհրկիզվող պահարանը փակում, փակման մասում թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղար, հանձնաժողովի մյուս անդամները և (կամ) վստահված անձինք ևս կարող են ստորագրել, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

3. Հատուկ չհրկիզվող պահարանը, հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է պահպանման ոստիկանության աշխատակիցներին, որի մասին` հանձնաժողովի գործավարության մատյանում, կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն:

4. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգելով հատուկ չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության աշխատակիցներից ընդունում է պահարանը, որի մասին կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի գործավարության մատյանում:

5. Քվեարկության ընթացքում, քվեաթերթիկների սպառման դեպքում քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովի նախագահը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը դնում է չհրկիզվող պահարանում, իսկ քվեաթերթիկներ հատկացնող անդամին տալիս է քվեաթերթիկների, իսկ քվեարկության ծրարների սպառման դեպքում նաև քվեարկության ծրարների նոր կապ (փաթեթ)՝ համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:

(Հավելվածը լրաց., փոփ. 01.02.07 N 19-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 17-Ն
24.11.2007, N 173-Ն 28.11.2007, N 17-Ն
01.02.2007, N 19-Ն 11.03.2007, N 17-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան