Գլխավոր տեղեկություն
Номер
N 2144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.2006-29.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.125
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Дата вступления в силу
15.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային և պետավտոտեսչության մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 22.09.06 N 1329-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 22.09.06 N 1329-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` տասնօրյա ժամկետում`

ա) ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի կազմավորման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացումը.

բ) ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի գործունեությունը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների մասին կարգի մշակումն ու ընդունումը:

4. Սահմանել, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հունվարի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2015, N 886-Ն 29.08.2015, N 2144-Ն
22.09.2006, N 1329-Ն 21.10.2006, N 2144-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան