«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 2039-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ստեղծել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով և սահմանել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա.Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նախագահը և անդամներն առաջադրվում են՝ ելնելով հետևյալ չափանիշներից՝
ա) հանձնաժողովի նախագահը՝
առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն,
չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայող.
բ) հանձնաժողովի անդամը՝
առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային ծառայության գլխավոր պաշտոն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ), |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերություն- ների վարչության պետ, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային վարչության պետ, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետ, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի վերահսկողության վարչության պետ, |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հավասար պայմանների ապահովումը՝ անկախ ազգությունից, սեռից (եթե մրցույթում նման պայման չկա), դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) մաքսային ծառայողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր հատուկ կոչում շնորհելու նպատակահարմարությունն ատեստավորման միջոցով որոշելը:
4. Հանձնաժողովի լիազորություններն են՝
ա) մրցույթի մասնակիցների և ատեստավորման ենթակա մաքսային ծառայողների փաստաթղթերի հավաստիության ստուգումը.
բ) օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան թեստավորման փուլն անցկացնելու համար թեստերի կազմումը.
գ) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների թեստավորման անցկացումը.
դ) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների թեստավորման առաջադրանքների ստուգումը և գնահատումը.
ե) թեստավորման արդյունքների ամփոփումը և հրապարակումը.
զ) թեստավորման արդյունքների հետ կապված բողոքների քննարկումը.
է) թեստավորման ավարտից հետո մրցույթի հաջորդ փուլի ժամկետը որոշելը.
ը) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների հարցազրույցի անցկացումը.
թ) քվեաթերթիկների կազմումը.
ժ) հարցազրույցից հետո փակ գաղտնի քվեարկությունների անցկացումը.
ժա) մրցույթի և ատեստավորման արդյունքների ամփոփումը և հրապարակումը.
ժբ) մրցույթի յուրաքանչյուր մասնակցի և ատեստավորվող յուրաքանչյուր մաքսային ծառայողի մասին եզրակացության տրամադրումը.
ժգ) օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են՝ հանձնաժողովի անդամների առվազն 6 անդամի մասնակցության դեպքում:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկությամբ:
Մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին հանձնաժողովի անդամների մասնակցության անհնարինության դեպքում (գործուղում, արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն, անհետաձգելի հանձնարարություններ) նրանց, հանձնաժողովի նախագահի ընտրությամբ, կարող են փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության գլխավոր մաքսային տեսուչ, ուսումնական կենտրոնի տնօրենը:
(7-րդ կետը լրաց. 27.05.04 N 935-Ն)
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելիս կարող է դրանցում ներգրավել մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
9. Հանձնաժողովի նախագահը՝
ա) ղեկավարում է հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
գ) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
դ) հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել մասնակիցների և հանձնաժողովի անդամների միջև ծավալված անհարկի բանավեճերը.
ե) որոշում է մրցույթի և ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը՝ համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
10. Հանձնաժողովի անդամը՝
ա) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է փակ գաղտնի քվեարկություններին.
ե) ստորագրում է մրցույթի մասին եզրակացությունը և ատեստավորման թերթը, հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |