Գլխավոր տեղեկություն
Номер
N 175-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.07/14.1 Հոդ.313.2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2007
Дата вступления в силу
08.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև 2005 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի շրջանակներում իրականացվող գործընթացները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցելու և ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «2005 թվականի դեկտեմբերի 1-ի» բառերը և «16642631681,33» ու «7698461263,36» թվերը համապատասխանաբար փոխարինել «2006 թվականի հունիսի 1-ի» բառերով և «19159983465,86» ու «2582969223,56» թվերով.

բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին» բառերով:

2. Ընդունել ի գիտություն, որ`

ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները բոլոր հաշվապահական ձևակերպումները, այդ թվում` նաև ամորտիզացիոն մասհանումների հաշվարկները սույն որոշման 1-ին կետի NN 1 և 2 հավելվածների համաձայն կատարում են 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ.

բ) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվում է գործառնական վարձակալության, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը՝ ֆինանսական վարձակալության:

3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվում է կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից շահագործման հանձնվելիք օբյեկտների ընդունման պահի դրությամբ համարվում է փոխհատուցված` համաձայն ներկայացված հաշվետվությունների (ակտերի), իսկ այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չի օգտագործվում կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, ենթակա է փոխհատուցման` վարձակալության պայմանագրի ավարտի դրությամբ` պայմանագրով սահմանված կարգով։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև գործակալական պայմանագրի կնքումը` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած դեբիտորական պարտքերի գանձումն իրականացնելու և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերի (կանխավճարների) մարմանն ուղղելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված կանխավճարների մարումից հետո մնացած դեբիտորական պարտքերի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 19
 Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 175-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2006 Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN

Անվանումը

Գումարը
(ՀՀ դրամ)

1

Հիմնական միջոցներ շահ-ն մեջ ընդամենը
այդ թվում`

18,521,746,693.49

 

Շենքեր

2,086,272,417.11

 

Կառուցվածքներ

3,143,525,433.00

 

Փոխանցվող հարմարանքներ

11,602,920,364.61

 

Հողամասեր

-

 

Տնկիներ

6,210,951.28

 

Այլ հիմնական միջոցներ

217,496,702.66

 

Սարքավորումներ

513,909,870.67

 

Արտադրատնտեսական գույք

951,410,954.16

2

Ոչ նյութական ակտիվներ

103,150,702.11

3

Անավարտ շին-ն այդ թվում`

535,086,070.26

 

Անավարտ շին-ն /նյութեր/

45,770,320.85

 

Անավարտ շին-ն /շինություններ, նախագծեր/

489,315,749.41

 

Ընդամենը

19,159,983,465.86

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1118000 Այլ հիմնական միջոցներ

Ց Ա Ն Կ

ԵՋԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ
Ապարատ

Ց Ա Ն Կ

ԵՋԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ

Ց Ա Ն Կ

ԵՋԿ ԱՊԱՐԱՏԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.06 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1120000 Բազմամյա տնկարկներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

«Արտաքաղաքային» մ/ճ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1120001 Հողամասեր

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

«Ապարատ» մ/ճ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1113300 Էլեկտրահաղորդման գծեր

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1112000 Կառուցվածքներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1111100 Արտադրական նշանակության շենքեր

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H11141/2 Այլ ուժային սարքավորումներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ

Արտադրական գույք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 175-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

Անվանումը

Գումարը
(ՀՀ դրամ)

1

Պահեստներ ընդամենը այդ թվում`

1893552631.73

 

Նյութեր

1,270,708,121.06

 

Արագամաշ գույք

216,698,779,98

 

Չտեղակայված հմ

406,145,730.69

 

 

 

2

Նյութեր շահագործման մեջ

90,431,108.59

 

 

 

3

Արագամաշ առարկաներ շահ-ն մեջ

40,922,577,37

 

 

 

4

Հիմնական միջոցներ շահ-ն մեջ
այդ թվում`

558,062,905,87

 

Տրանսպորտ

319,655,724.06

 

Մեքենա մեխանիզմներ

91,770,315.02

 

Սարքավորումներ

49,355,952.45

 

Համակարգչային տեխնիկա

30,919,956.93

 

Արտադրատնտեսական գույք

66,360,957.41

 

Ընդամենը

2,582,969,223.56

ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՒՅՔ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ
Ապարատ

ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ
Ապարատ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ
Ապարատ

Ց Ա Ն Կ

ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2006 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ
Ապարատ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1115100 Մարդատար ավտոմեքենաներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H11142/2 էքսկավատորներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1117100 Համակարգիչներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H11141/2 Այլ ուժային սարքավորումներ

Մնացորդներ
Ընթացիկ ամսաթիվ 01.06.2006

Ապարատ
Տեսակ (Կոդ. Անվանում)
H1116100 Արտադրական գույք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան