Գլխավոր տեղեկություն
Номер
N 1688-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1328
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.12.2006
Дата вступления в силу
21.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1688-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝  2006 թվականի դեկտեմբերի 10-ին կայանալիք` Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի ղեկավարի, 2006 թվականի դեկտեմբերի 24-ին կայանալիք` Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկայի գյուղական համայնքի ղեկավարի և Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 507060 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Ջրաշենի, Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկայի և Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 5
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1688-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ

_____________________________________________________________________
NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)
_____________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 90000

այդ թվում՝

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
90000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
25500

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ
5000

4.

Կապի ծառայության վճարներ
1000

5.

Գրասենյակային ծախսեր
3000

_______________________________________________________________


ընդամենը
124500

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը
(4x124500)
498000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1759 ընտրող + 1759 x 0,03) x 5 դրամ
9060

_______________________________________________________________


Ընդամենը
507060

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան