«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 176-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակավայրերի հողերից` 555,6 քառ. մետր (8,6 մետր x 64,6 մետր) մակերեսով հողամասը հետ վերցնել և առանց մրցույթի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը և առաջարկել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն գրանցումն իրականացնել իր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 21 |