Գլխավոր տեղեկություն
Номер
N 1643-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1276
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.11.2006
Дата вступления в силу
07.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1643-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի նոյեմբերի 23‑ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 245-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2006 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 80 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը:

2. Սահմանել, որ`

ա) զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման.

բ) գիտական կոչում (գիտության թեկնածու, դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության զորակոչվելիս նշանակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների` ըստ մասնագիտության.

գ) երեք և ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զորակոչվելիս ծառայության են նշանակվում բնակության վայրին մոտ (մինչև 50 կմ) գտնվող զորամասերում և զինվորական հիմնարկներում:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան