Գլխավոր տեղեկություն
Номер
N 33-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.96
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
06.02.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
06.02.2007
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607068

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 33-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 22-ի «Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում վիճակահանություններ անցկացնելու և քվեարկության արդյունքների ամփոփման հերթականությունը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառույթներն իրականացվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի աշխատանքներին շարունակում են մասնակցել համապատասախան ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները:

Մյուս ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները մնում են տեղամասային ընտրական հանձնաժողովում, սակայն չեն իրականացնում ՀՀ ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքները մինչև այդ ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքների վերսկսվելը:»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան