Գլխավոր տեղեկություն
Номер
N 740-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.66
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.12.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.12.2006
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007084

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 դեկտեմբերի 2006 թ.

N 740-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի «ե» կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը՝

1.2. կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը պարտադիր ստորագրում է հրապարակային մրցույթի միայն գնային առաջարկ պարունակող փաստաթուղթը (երը):»:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան