Գլխավոր տեղեկություն
Номер
N 526-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.2006
Дата вступления в силу
03.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 526-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոցի տարածքը շենքերից, շինություններից և պտղատու այգիներից ազատելու նպատակով դրանց սեփականատերերին օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 103400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հատկացվելիք գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոցի տարածքում գտնվող շենքերի և շինությունների սեփականատերերին` համաձայն հավելվածի։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 27-ի N 526-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑԻ ՏԱՐԱԾՔԸ ՇԵՆՔԵՐԻՑ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

 Սեփականատիրոջ ազգանունը, անունը

Բնակության վայրը,
անձնագրային
տվյալները

Վճարման ենթակա փոխհատուցման գումարը

1.

Սերոբյան Բարսեղ

 

12000.0

2.

Սերոբյան Արուսյակ

 

16000.0

3.

Ղազարյան Ռոզա-Լյուքսեմբուրգ

 

15000.0

4.

Գրիգորյան Թորգում

 

14000.0

5.

Բադոյան Սուրեն (Ամոյան Փաշա)

 
3000.0

6.

Խուրշուդյան Կալիպսե

 

12000.0

7.

Գևորգյան Սիրանուշ

 

18000.0

8.

Զաքարյան Մուշեղ

 

4000.0

 

Եկամտահարկը` 10 տոկոս

 

9400.0

 

Ընդամենը

 

103400.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան