«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գարնանացան մշակաբույսերի սերմացուների ձեռքբերման նպատակով գումար հատկացնելու մասին» N 1071-Ա որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության` երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 508,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև 2007 թվականի մարտի 15-ը ապահովել գարնանացան մշակաբույսերի սերմացուների գնման, ներկրման և հանրապետության մարզերին բաշխման գործընթացի իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել մարզին հատկացված գարնանացան մշակաբույսերի սերմացուների ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել նշված գործընթացների նկատմամբ:
4. Երաշտի հետևանքների մեղմացման և պատճառված վնասների վերացման միջոցառումների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին` ընտրանքային կարգով համայնքներում կատարել ուսումնասիրություններ` գարնանացան մշակաբույսերի սերմացուների բաշխման գործընթացի թափանցիկությունն ու արդարացիությունը պարզելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ |
Առաջին եռամսյակ |
Առաջին |
Ինն ամիս | Տարի |
Ա |
1 |
2 |
3 |
4 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
90,000.0 |
90,000.0 |
90,000.0 |
- |
այդ թվում` |
|
|
|
|
Ա. Ներքին աղբյուրներ |
90,000.0 |
90,000.0 |
90,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
2. Այլ ներքին աղբյուրներ |
90,000.0 |
90,000.0 |
90,000.0 |
- |
որից` |
|
|
|
|
բ) այլ` ժամանակավորապես ազատ միջոցներ |
90,000.0 |
90,000.0 |
90,000.0 |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խում- բը |
Ենթա- խում- բը |
Բյուջետային ծախսերի գործառական դասա- կարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 90,000.0 | 90,000.0 | 90,000.0 | - | ||
այդ թվում` | ||||||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 90,000.0 | 90,000.0 | 90,000.0 | - | |
այդ թվում` | ||||||
06 | Այլ ծրագրեր | 90,000.0 | 90,000.0 | 90,000.0 | - | |
այդ թվում` | ||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 90,000.0 | 90,000.0 | 90,000.0 | - | ||
ՀՀ կառավարություն | 90,000.0 | 90,000.0 | 90,000.0 | - |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2007, N 184-Ն | 15.03.2007, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|