Գլխավոր տեղեկություն
Номер
N 42
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2003-25.11.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.88
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2002
Дата вступления в силу
15.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

040.0042.16.01.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2002 թվականի N 42
քաղ. Երևան

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.04.03 N 457-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

(Որոշումը փոփ. 23.04.03 N 457-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով իրականացվող չափման միջոցների արտադրությունն ու նորոգումը:

3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:

(5-րդ կետը փոփ. 23.04.03 N 457-Ն)

6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովելով իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:

7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:

9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտն ու դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա, պետք է ունենա`

ա) տվյալ չափման միջոցի արտադրության և նորոգման համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական ու նորոգման կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.

բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտի համաձայն.

գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության և նորոգման պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.

դ) մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմ` չափման միջոցների արտադրություն իրականացնելու և դրանք նորոգելու համար:

13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից և նորոգումից հետո «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:

14. Հայտատուն չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

հայտին կից փաստաթղթերի անվանումները.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (N 2 ձևը կցվում է).

դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (N 3 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (N 4 ձևը կցվում է).

զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:

15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:

 

II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

19. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

պրն _________________________
 
________________________________________
                                  (հայտատուի անվանումը (անունը)
_______________________________________________________
                                  և կազմակերպական- իրավական ձևը)
 
________________________________________
                                            (գտնվելու վայրը)
 
Հեռախոսահամարը  _______________________

Հ Ա Յ Տ

լիցենզիա ստանալու մասին

Խնդրում եմ թույլատրել զբաղվել _______________________________________
                                                            (գործունեության տեսակի անվանումը) 
____________________________________________________________
   Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք
պահպանել:
   Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ___________________________________________________________
2. ___________________________________________________________
3. ___________________________________________________________
4. ___________________________________________________________
5. ___________________________________________________________

Հայտատու   __________________                       _____________________ 
                            (ստորագրությունը)                                                             (անունը, ազգանունը)

____ _______________ 200 թ.

 

(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN ը/կ Տեղեկություններ արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների մասին Տեղեկություններ արտադրության և նորոգման համար անհրաժեշտ չափման միջոցների ու սարքավորումների մասին
չափման միջոցների անվանումները, տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը չափման միջոցների ու սարքավորումների անվանումները և տեսակները չափման տիրույթը, ճշտության դասը ստուգաչափման, չափագիտական, վկայագրման վկայականների գործողության ժամկետը նորմատիվ փաստաթղթերի, ստուգաչափման մեթոդիկայի արտադրությանը և նորոգմանը վերաբերող փաստաթղթերի անվանումները

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

  

 

Հայտատու _________________ _____________________
                            (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)
       Կ.Տ.

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

 

Անունը, ազգանունը

 

Կրթությունը,
մասնագիտությունը

 

Անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթը

Զբաղվածության ոլորտը

 

Ծանոթագրություն

 

վկայագրման վկայականը

տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու _________________ _____________________
                            (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)
       Կ.Տ.

 

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ
Տարածքի անվա-նումը Մակերեսը
(քառ.մ)
Ջերմաստի-ճանը և
խոնավու-թյունը
Աշխատա-տեղի
լուսավորվա-ծությունը
Աղմուկի
մակար-դակը
Գազերով աղտոտվա-ծության մակարդակը Ռադիո-խանգարում-ների մակարդակը Օդափո-խությունը, ջերմաստիճանը կարգավորող սարքավորում-ների առկայությունը Արտադրվող կամ նորոգվող չափման միջոցների ընդունման և պահպանման պայմանները

Եզրա-
կացություն անհրաժեշտ պայման-ներով ապահովվա-ծության մասին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11
                     

 

Հայտատու _________________ _____________________
                            (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ ի ց ե ն զ ի ա  N

 

Տրված է ___ ___________ 200  թ.

Գործողության ժամկետը` անժամկետ

 

____________________________________________________________
                                                 (իրավաբանական անձի անվանումը)
 
____________________________________________________________
 
Գտնվելու վայրը __________________________________________________
 
Գործունեության տեսակը ____________________________________________ 
 
____________________________________________________________
 
____________________________________________________________
 
Արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) __________
                                                                                                                                               (նշել էջերի թիվը)
 
Լիցենզավորման
մարմնի ղեկավար       __________________               _____________________
                                      (ստորագրությունը)                                               (անունը, ազգանունը)

Կ.Տ.


(Ձևը փոփ. 23.04.03 N 457-Ն)

 

Ձև

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ
Արտադրությունը և նորոգումը թույլատրված
չափման միջոցների անվանումները
անվանումը, տեսակը,
ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ)

չափագիտական
բնութագրերը

1 2 3
     

 

Լիցենզավորման
մարմնի ղեկավար       __________________               _____________________
                                      (ստորագրությունը)                                               (անունը, ազգանունը)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 245-Ն 31.03.2011, N 42
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 42
06.09.2007, N 1027-Ն 13.10.2007, N 42
26.10.2006, N 1520-Ն 25.11.2006, N 42
23.04.2003, N 457-Ն 30.05.2003, N 42
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան