Գլխավոր տեղեկություն
Номер
N 1663-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.12.2006
Дата вступления в силу
03.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1663-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշենի և Սարամեջի գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 54,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից՝

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշենի գյուղական համայնքին` 39,000.0 հազ. դրամ` գազաֆիկացման աշխատանքներն ավարտելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջի գյուղական համայնքին` 15,000.0 հազ. դրամ` գյուղի դպրոցի գազաֆիկացման և կաթսայատան կառուցման համար:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշենի և Սարամեջի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի նշված համայնքներին տրամադրել Ջրաշենի և Սարամեջի գյուղական համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց փորձագիտական եզրակացության առկայության պայմաններում:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 22
Երևան