«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է): (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: (2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Քալանթարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Հովհաննիսյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Վ. Բարխուդարյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղար |
Ս. Մինասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ա. Գրիգորյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
Ս. Մուսոյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ |
Կ. Վարդանյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ |
Ռ. Օհանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ |
Հ. Սիմոնյան | - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն |
Ի. Ղարիբյան | - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ |
Գ. Սարգսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար |
Լ. Խաչատրյան | - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ |
Հ. Հակոբյան | - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ»: |
(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.04.2022, N 578-Ն | 08.05.2022, N 319 | |
01.11.2012, N 1374-Ա | 07.11.2012, N 319 | |
17.06.2010, N 735-Ա | 22.06.2010, N 319 | |
29.10.2009, N 1242-Ն | 12.11.2009, N 319 | |
09.12.2005, N 2225-Ն | 28.01.2006, N 319 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|