Գլխավոր տեղեկություն
Номер
N 319
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.01.2006-12.11.2009)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.1999
Дата вступления в силу
18.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 1999 թվականի N 319

 

ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
մայիսի 18-ի N 319 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Գյուրջյան     - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Քալանթարյան   

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղար

Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ

Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ

Ռ. Օհանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ

Հ. Սիմոնյան - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

Ի. Ղարիբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ

Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության  և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար

Լ. Խաչատրյան - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ

Հ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ»:


(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն)