«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1579-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էլեկտրասիլա» բաց բաժնետիրական ընկերությունում պատասխանատու պահպանության մեջ գտնվող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ստատորի` 2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2006 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պահպանության գծով ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը հատկացնել 81666 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 1 |