Գլխավոր տեղեկություն
Номер
N 1580-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.2005
Дата вступления в силу
09.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1580-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 73891,0 հազ. դրամ, որից` 50000.0 հազ. դրամը` Արարատի մարզի տեղական նշանակության Տ-2-58 Հանրապետական ճանապարհ-Արալեզ-Սիսավան ավտոճանապարհի` Սիսավանի գյուղական համայնքում գտնվող` 1,3 կիլոմետր երկարությամբ` համայնքային նշանակության հատվածի հիմնանորոգման (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), 23891,0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի տեղական նշանակության Տ-2-31 Շահումյան-Քաղցրաշեն-Նարեկ-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի` Շահումյանի գյուղական համայնքում գտնվող` 0,7 կիլոմետր երկարությամբ` համայնքային նշանակության հատվածի, Արարատ գյուղի համայնքային ավտոճանապարհների ու փողոցների վերանորոգման, և Մարմարաշենի գյուղական համայնքում գտնվող 72,5 հեկտար հողատարածքների ոռոգման ջրի մատակարարումն ուշացնելու պատճառով գյուղացիական տնտեսությունների կրած կորստի դիմաց փոխհատուցման նպատակով համապատասխանաբար Շահումյանի, Արարատի և Մարմարաշենի գյուղական համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), այդ թվում`

Շահումյանի գյուղական համայնքին
Արարատի գյուղական համայնքին`
Մարմարաշենի գյուղական համայնքին`

15000,0 հազ. դրամ,
5000,0 հազ. դրամ,
3891,0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարների` Շահումյանի, Արարատի և Մարմարաշենի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարները Շահումյանի, Արարատի և Մարմարաշենի գյուղական համայնքներին տրամադրել այդ համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 29
Երևան