Գլխավոր տեղեկություն
Номер
N 79-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.225
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Дата вступления в силу
24.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 25 հունվարի 2007 թվականի N 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի`

ա) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) իրադրությունից ելնելով` պարբերաբար որոշում է միջուկային տեղակայանքների նախագծային սպառնալիքը և դրա իրականացման հավանական ձևերը»,

բ) 21-րդ կետի «բ» ենթակետից հանել «որոշում է նախագծային սպառնալիքը և դրա իրականացման հավանական ձևերը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 27
Երևան