Գլխավոր տեղեկություն
Номер
N 1654-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.2006
Дата вступления в силу
30.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1654-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 15 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 25.1 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Աշոտ Թարխանյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AC 0339043, տրված 003-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Եղբայրության 16 շենք, բն. 62):

1.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 7-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 1713 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 1285 հազ. դրամ.

գ) որ գնորդին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.1-ին կետի «բ» ենթակետով սահմանված վճարը կատարելուց հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 1 տարվա ընթացքում կատարել 500 հազ. դրամի չափով ներդրում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 90360 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 45 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

2.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 6-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 8700 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 6525 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ մրցույթի հաղթողի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով մրցույթի հաղթողին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով:

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 2.1-ին կետի «գ» ենթակետով սահմանված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 162000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

2.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Արարատյան զանգվածի 10/5 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 356.9 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

3.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի մայիսի 13-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 48000 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 36000 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին անհատույց փոխանցվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գինը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 577450 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

3.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.6. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեում գտնվող շենքից 212.2 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

4.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 21-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 28180 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 21135 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 515.3 քառ. մետր մակերեսով հողամասը՝ կադաստրային արժեքով, իսկ 261.5 քառ. մետր մակերեսով հողամասի ընդհանուր օգտագործման իրավունքը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխան:

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 4.1-ին կետի «գ» ենթակետով սահմանված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 418937 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից 81.1 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

5.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի հունիսի 21-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը՝ 8385 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 6290 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ մրցույթի հաղթողի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով մրցույթի հաղթողին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 5.1-ին կետի «գ» ենթակետով սահմանված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 232380 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով։

5.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Կոմիտասի 54բ հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 87 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

6.1. Սահմանել՝

ա) լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2006 թվականի ապրիլի 25-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 10700 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը` 8025 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ մրցույթի հաղթողի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով մրցույթի հաղթողին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով:

6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, այդ թվում՝ այն երրորդ անձի օգտագործման իրավունքով ծանրաբեռնված լինելու, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 6.1-ին կետի «գ» ենթակետով սահմանված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 243000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

6.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.5. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

6.6. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետում նշված գույքը մրցույթով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր մրցույթ` գույքի վաճառքի նվազագույն գինը յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան