Գլխավոր տեղեկություն
Номер
N 688-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.38
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.11.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.11.2006
Дата вступления в силу
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ.

N 688-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. կանոնակարգ 3-ի 23-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թիվ 19 (օրական) հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը  իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:».

1.2. կանոնակարգ 3-ի 23-րդ կետի երրորդ պարբերության աղյուսակի «1 կամ 2» բառերը փոխարինել «1» թվով.

1.3. կանոնակարգ 3-ի 23-րդ կետի 6-րդ պարբերությունում «16:00» թիվը փոխարինել «14:30» թվով.

1.4. կանոնակարգ 3-ի 23-րդ կետի 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Ժամանակահատվածը» տողի վրա մուտքագրվում է 1 թիվը:».

1.5. կանոնակարգ 3-ի 23-րդ կետի 8-րդ պարբերությունից հանել ««2»-բորսայում իրականացված գործառնություններ» բառերը.

1.6. կանոնակարգ 3-ի 28-րդ կետի 3-րդ պարբերության «ռիսկերի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանում» բառերը փոխարինել «դրամավարկային քաղաքականության վարչություն» բառերով.

1.7. կանոնակարգ 3-ի 28-րդ կետի 4-րդ պարբերությունը «արտարժույթի առք ու վաճառքի» բառերից հետո լրացնել «սփոթ տեսակի» բառերով.

1.8. կանոնակարգ 3-ի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««38. Հաշվետվություն արտարժույթի առք և վաճառքի գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչություն` յուրաքանչյուր օր, մինչև ժամը 15:00-ը (հաշվետվությունում արտացոլված տվյալները պետք է ներկայացնել Սի Բի Էյ Նեթ համակարգի միջոցով, իսկ Սի Բի Էյ Նեթ համակարգի խափանման դեպքում` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչների միջոցով):»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան