Գլխավոր տեղեկություն
Номер
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.203
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Дата вступления в силу
15.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1926-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացված Երևանի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող շենքից հետ վերցնել երրորդ հարկի 364,4 և չորրորդ հարկի 548,9 քառ. մետր մակերեսով տարածքները և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը «պետական բյուջե» բառերից հետո, իսկ 14-րդ կետը «75 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով:

3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ կազմակերպությունից հետ վերցնել Երևանի Սարալանջի 1 (Երիտասարդության պալատ) հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 3029,9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) և օտարել «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

4. Սահմանել, որ՝

ա) գույքի վաճառքի գինը կազմում է 35,0 մլն դրամ.

բ) ընկերությունը գույքի վաճառքի գինը՝ 35,0 մլն դրամից 32,9 մլն դրամը` օտարման պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է փոխանցի կազմակերպության հաշվին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից համաձայնեցված նախագծով Երևանի Բագրատունյաց 37 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման աշխատանքները եռամսյա ժամկետում իրականացնելու համար, ինչպես նաև 2,1 մլն դրամը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

գ) գույքի օտարման պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն ու տուրքերը ենթակա են վճարման ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի իրավունքների պետական գրանցումը, իսկ եռամսյա ժամկետում` հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետից բխող պայմանագրի կնքումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 27
Երևան