Գլխավոր տեղեկություն
Номер
N 311
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.10.1999-16.08.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.06/20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.1997
Дата вступления в силу
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.01.2007

040.0311.30.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
30 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1997 թ. N 311
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 14.09.99 N 566)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը (կցվում է):

(Որոշումը փոփ. 14.09.99 N 566)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 30-ի N 311 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ
(Վերնագիրը փոփ. 14.09.99 N 566)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը (այսուհետև` դպրոց) պետական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի մասին» N 197 որոշմամբ:

(1-ին կետը փոփ. 14.09.99 N 566)

2. Դպրոցի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Դպրոցն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և դրոշ:

4. Դպրոցի լրիվ անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց.

ռուսերեն` Вышая школа министерства внутренних дел Республики Армения.

անգլերեն` High School of the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia.

(4-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

5. Դպրոցի գտնվելու վայրն է քաղ. Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:

 

II. ԴՊՐՈՑԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Դպրոցի հիմնական խնդիրներն են`

ա) իրավաբանական և ճարտարագիտական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.

բ) ներքին գործերի համակարգի միջին և ավագ հրամանատարական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

դ) ներքին գործերի մարմինների գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

(6-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

7. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան դպրոցը`

ա) կազմում է ուսումնական պլաններ, ծրագրեր և միջոցներ ձեռնարկում դրանց իրականացման համար.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետև` նախարարություն) միջոցով համագործակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.

գ) նախարարության համաձայնությամբ պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետ.

դ) իրականացնում է գիտահրատարակչական գործունեություն:

(7-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

 

III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Դպրոցի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախարարության ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

9. Դպրոցի անմիջական ղեկավարումն իրականացնում է դպրոցի պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը (այսուհետև` նախարար):

(9-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

10. Դպրոցի պետը`

ա) պատասխանատվություն է կրում դպրոցի գործունեության համար, կազմակերպում դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է դպրոցի սովորողների և աշխատողների համար.

գ) ներկայացնում է դպրոցը պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.

դ) իրականացնում է դպրոցի ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.

ե) ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հրամանների ու հրահանգների կատարումը, վերահսկողություն սահմանում դրա նկատմամբ.

զ) կազմակերպում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, հանրապետության ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների հետ դպրոցի համագործակցությունը.

է) նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում դպրոցի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.

ը) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դպրոցի շարքային, կրտսեր հրամանատարական կազմի և պայմանագրային հիմունքներով աշխատողներին, միջնորդում է նախարարին միջին և ավագ հրամանատարական կազմի աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու համար: Իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում դպրոցի անձնակազմին.

ժ) ղեկավարում է դպրոցի աշխատողների ընտրության, տեղաբաշխման և վերապատրաստման աշխատանքները.

ժա) շնորհում է հատուկ կոչումներ դպրոցի ունկնդիրներին, շարքային ու կրտսեր հրամանատարական կազմի աշխատողներին, միջնորդություն է հարուցում նախարարին դպրոցի շրջանավարտներին` սկզբնական հատուկ, իսկ դպրոցի հրամանատարական կազմին` հերթական կոչումներ շնորհելու մասին.

ժբ) ապահովում է դպրոցում գաղտնիության ռեժիմը.

ժգ) սահմանում է դպրոցի պետի տեղակալների, դպրոցի մասնաճյուղերի և բաժինների պետերի իրավասության շրջանակները, հաստատում դպրոցի կանոնակարգը, ներքին կարգապահական կանոնները և դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը.

ժդ) իր բացակայության ժամանակ դպրոցի պետի պարտականությունների կատարումը հանձնարարում է իր տեղակալներից մեկին.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

11. Դպրոցի պետին առընթեր ստեղծվում և գործում է դպրոցի խորհուրդը:

12. Դպրոցի խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է դպրոցի պետը:

13. Դպրոցի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, կառուցվածքը սահմանվում է դպրոցի խորհրդի կանոնադրությամբ:

Դպրոցի խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամանակով:

14. Դպրոցի խորհրդի անդամների թվաքանակը դպրոցի պետի առաջարկությամբ հաստատում է նախարարը: Դպրոցի խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են պետը, նրա տեղակալները, նախարարության ներկայացուցիչը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, ունկնդիրների խորհուրդների ներկայացուցիչները: Դպրոցի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են դպրոցի խորհրդի կանոնադրության համաձայն:

Դպրոցի խորհրդի նախագահը դպրոցի պետն է:

15. Դպրոցի խորհուրդը`

ա) մշակում և դպրոցի պետի հաստատմանն է ներկայացնում իր կանոնադրությունը.

բ) քննարկում է դպրոցի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.

գ) քննարկում և դպրոցի պետի հաստատմանն է ներկայացնում դպրոցի գործունեության գլխավոր ուղղությունները.

դ) մշակում և դպրոցի պետին է ներկայացնում դիմորդների ընդունելության պայմանները` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններին համապատասխան.

ե) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային այլ ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման, լուծարման վերաբերյալ.

զ) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների պետերին պաշտոններից ազատելու և այդ պաշտոններում առաջադրված թեկնածուներին նշանակելու վերաբերյալ.

է) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ մասնագիտությունների անվանացանկի վերաբերյալ.

ը) ուսումնասիրում և դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ըստ մասնագիտությունների ուսումնական պլանների վերաբերյալ.

թ) քննարկում է դպրոցի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկուցումներ դպրոցում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.

ժ) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ունկնդիրներին անվանական կրթաթոշակներ նշանակելու և պարգևներ շնորհելու վերաբերյալ.

ժա) քննարկում է դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները.

ժբ) քննարկում է դպրոցի միջազգային կապերի ծրագրերն ու ուղղությունները.

ժգ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` դպրոցի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

16. Դպրոցի խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում դպրոցի պետի կողմից հաստատվելուց հետո:

 

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

17. Դպրոցի ուսումնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որն ստեղծվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի:

Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:

18. Ֆակուլտետը ղեկավարում է ֆակուլտետի պետը:

Ֆակուլտետի պետը`

ա) ներկայացնում է ֆակուլտետը դպրոցում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

բ) սահմանված կարգով դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց հատուկ կոչումներ շնորհելու, ինչպես նաև ունկնդիրներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, դպրոցից հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

19. Ֆակուլտետի պետին առընթեր կարող է ստեղծվել ֆակուլտետի խորհուրդ, որը գործում է դպրոցի խորհրդի կողմից հաստատված ֆակուլտետի խորհրդի կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետի խորհուրդն ստեղծվում է 5 տարի ժամանակով:

20. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) դպրոցի խորհրդին է ներկայացնում առաջարկություն ֆակուլտետի պետի թեկնածության կամ նրան պաշտոնից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ.

բ) ֆակուլտետի պետի միջոցով դպրոցի խորհրդին է ներկայացնում ամբիոնների պետերի, պրոֆեսորների, դոցենտների, ավագ դասախոսների, դասախոսների պաշտոնների համար թեկնածություններ.

գ) ֆակուլտետի պետի միջոցով դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման վերաբերյալ.

դ) դպրոցի խորհրդին է ներկայացնում առաջարկություն ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը հաստատելու, դասախոսական և այլ նոր պաշտոններ սահմանելու վերաբերյալ.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

21. Դպրոցի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական ստորաբաժանումն ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի պետը:

22. Դպրոցի կազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են դպրոցի մասնաճյուղեր:

Դպրոցի մասնաճյուղի կառուցվածքը, կառավարումը և փոխհարաբերությունները դպրոցի հետ կարգավորվում են սույն կանոնադրությամբ և դպրոցի մասնաճյուղի կանոնադրությամբ:

23. Դպրոցի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է նախարարը` դպրոցի պետի ներկայացմամբ:

 

V. ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

24. Ունկնդիրների ընդունելությունը դպրոց կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(2-րդ պարբերությունը հանվել է 14.09.99 N 566)

(24-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

25. Դպրոցում ուսուցումն իրականացվում է ցերեկային ձևով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է իրականացվել նաև հեռակա և դրսեկության (էքստեռն) ձևերով:

26. Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:

27. Դպրոցում իրականացվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական սեմինար և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

28. Դպրոցում կիրառվում է բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգ: Դպրոցի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (վկայագիր):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներն ավարտած ունկնդիրներին տրվում է համապատասխան վկայական:

30. Դպրոցում կազմակերպվում են գիտական համաժողովներ (կոնֆերանս), խորհրդակցություններ, սեմինարներ:

31. Անհրաժեշտության դեպքում գիտական աստիճաններ շնորհելու համար դպրոցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:

32. Դպրոցը խրախուսում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր այն ճյուղերի զարգացումը, որոնք կազմում են մասնագետների պատրաստման գործընթացի բաղկացուցիչ մասը: Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել դպրոցի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցողները և ունկնդիրները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

33. Դպրոցի աշխատողներն են դասախոսները, գիտական, հրամանատարական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատակիցները: Դպրոցի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են դպրոցի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և նախարարության ակտերին համապատասխան:

34. Պրոֆեսորադասախոսական կազմին պատկանող անձանց պաշտոնների նշանակելիս ապահովվում է հրապարակայնության սկզբունքը:

Պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը, որպես կանոն, իրականացվում է կադրերի պահուստից (ռեզերվ):

Ամբիոնի պետի պաշտոնում նշանակում են գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ինչպես նաև փորձառու գիտությունների թեկնածուներին, որոնց գիտական մասնագիտությունը համապատասխանում է ամբիոնի բնույթին (պրոֆիլ):

Որպես դպրոցի ղեկավար աշխատողներ և հատուկ առարկաների ամբիոնների պետեր, գիտնականների հետ միաժամանակ կարող են նշանակվել նաև ներքին գործերի մարմինների բարձր որակավորում ունեցող աշխատողներ, ովքեր համապատասխան գիտական աստիճան չունեն, սակայն տվյալ մասնագիտությամբ նախարարության վարչությունների և բաժինների պետերի պաշտոններում հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ ունեն:

(34-րդ կետը փոփ. 14.09.99 N 566)

35. Դպրոցի սովորողներն են ունկնդիրները, ադյունկտները, ասպիրանտները, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով դպրոց գործուղված նախարարության համակարգի աշխատողները:

Դպրոցի սովորողներն են սահմանված կարգով դպրոց ընդունվածները, որոնք ուսումնառության ընթացքում հավակնում են դպրոցի կողմից շնորհվող որևէ որակավորման աստիճանի:

Սովորողների պարտականություններն ու իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նախարարության ակտերով և դպրոցի կանոնակարգով:

36. Ուսուցման ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ցերեկային ուսուցման ունկնդիրները գտնվում են զորանոցային պայմաններում:

37. Ցերեկային ուսուցման ունկնդիրները համարվում են զինծառայողներ` Հայաստանի Հանրապետության ժամկետային զինծառայողների համար սահմանված գույքային և դրամական, իսկ զորանոցային պայմաններում գտնվողները` նաև պարենային բավարարման իրավունքով:

38. Դպրոցի պետն առանձին դեպքերում իրավունք ունի ունկնդիրներին թույլատրելու բնակվել դպրոցից դուրս` Երևան քաղաքի տարածքում և մերձակայքում:

39. Դպրոցի ունկնդիրները պարտավոր են`

ա) խորապես տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին.

բ) անվերապահորեն պահպանել ծառայողական կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված բոլոր ուսումնական առաջադրանքները.

գ) կատարել սույն կանոնադրության և դպրոցի ներքին կարգապահական կանոնների պահանջները, ինչպես նաև պետերի հրամանները.

դ) խստորեն պահպանել պետական և ծառայողական գաղտնիքները.

ե) տիրապետել հաշվեցուցակային զենքին:

40. Դպրոցի ունկնդիրներն իրավունք ունեն`

ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և դպրոցի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.

բ) սահմանված կարգով օգտվելու զինծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության ծառայություններից.

գ) մասնակցելու դպրոցի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

դ) դպրոցի կանոնակարգին համապատասխան համատեղելու ուսումն ու աշխատանքը դպրոցի ստորաբաժանումներում:

41. Ունկնդիրները պարապմունքներից (այդ թվում` նաև ինքնուրույն) կարող են ազատվել միայն շուրջօրյա վերակարգում ծառայելու ընթացքում կամ նախարարի հրամանով օպերատիվ-հետախուզական միջոցառումներում ներգրավվելու դեպքում:

42. Ցերեկային ուսուցման ունկնդիրները դպրոցն ավարտելուց հետո ատեստավորվում են սահմանված կարգով, և նրանց շնորհվում են միջին հրամանատարական կազմի սկզբնական հատուկ կոչումներ:

43. Դպրոցի շրջանավարտներն աշխատանքի են նշանակվում նախարարության կադրային մարմինների առաջարկությունների և դպրոցի երաշխավորությունների հիման վրա:

44. Պետական պատվերով դպրոց ընդունված ունկնդիրների ուսուցումն անվճար է:

45. Ունկնդիրների երկրորդ մասնագիտության գծով ուսուցման, կուրսում թողնելու, դպրոցից հեռացնելու, վերականգնելու, համապատասխան տարկետում ձևակերպելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան հրահանգներով և դպրոցի կանոնակարգով:

 

VIII. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Դպրոցի գույքն են կազմում նրա հիմնական, շրջանառու և դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

47. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է իրեն ամրակցված գույքը և ֆինանսական միջոցները:

48. Դպրոցի ֆինանսական միջոցները կազմում են բյուջետային և արտաբյուջետային միջոցները: Բյուջետային միջոցները դպրոցին հատկացվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արտաբյուջետային միջոցները ծախսվում են սահմանված կարգով հաստատված նախահաշիվներին համապատասխան:

49. Դպրոցի արտաբյուջետային միջոցները գոյանում են`

ա) պայմանագրային գիտահետազոտական աշխատանքներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացված եկամուտներից.

բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների բարեգործական ներդրումներից և նվիրատվություններից:

50. Դպրոցի բոլոր ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան ընդհանուր ծախսերի նախահաշվին համապատասխան:

51. Դպրոցը`

ա) իր միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է փոփոխել ծախսերի չափերը` ըստ նախահաշվի առանձին հոդվածների` բացառությամբ աշխատավարձի, կրթաթոշակների, գույքային և պարենային բավարարման համար բյուջեով նախատեսված միջոցների.

բ) կարող է ունենալ հիմնադրամներ (այդ թվում` արտաբյուջետային աշխատավարձի հիմնադրամ)` համաձայն դպրոցի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի.

գ) սահմանված կարգով կնքում է տնտեսական և այլ պայմանագրեր, ձեռք բերում դպրոցի համար անհրաժեշտ գույք.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության ակտերին համապատասխան վարձակալության է հանձնում իրեն ամրակցված գույքը:

52. Դպրոցի աշխատավարձի ֆոնդը ձևավորվում է բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:

53. Սահմանված նորմացույցներին համապատասխան` դպրոցը նախարարության միջոցով ապահովվում է զենքով և զինամթերքով, օպերատիվ փորձագիտական և համակարգչային տեխնիկայով, սարքավորումներով, կապի միջոցներով, տրանսպորտով և այլ գույքով:

 54. Դպրոցը սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, համապատասխան հաշվետվություններ է ներկայացնում նախարարություն և համապատասխան այլ պետական մարմիններ:

55. Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:

 

IX. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

56. Դպրոցի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: