Գլխավոր տեղեկություն
Номер
N 555-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.11.01/29(269)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.09.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.09.2006
Дата вступления в силу
27.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 սեպտեմբերի 2006 թ.

N 555-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՎՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով անհատ ձեռնարկատեր Լևոն Ավանեսյանի 2006 թվականի հուլիսի 24-ի և 2006 թվականի սեպտեմբերի 13-ի  հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Լևոն Ավանեսյանին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Սարյան 16 հասցեում իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. սեպտեմբերի 29
 Երևան