Գլխավոր տեղեկություն
Номер
N 641-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.10.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.10.2006
Дата вступления в силу
25.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 641-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ՝ ԹԻՎ 296 ԵՎ ԹԻՎ 296/1) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 296/2 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296) և այլ վայրում ևս գործող «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան