Գլխավոր տեղեկություն
Номер
N 495
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.1994
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.1994
Дата вступления в силу
19.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 1994 թ. N 495

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օգտագործված բնական գազի համար ժամանակին վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ`

ա) միջպետական փոխկապակցված առաքումներով հանրապետություն ներմուծվող բնական գազի գինը հաստատում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, նյութական ռեսուրսների նախարարությունը, էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համատեղ.

(ա ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160 որոշում)

բ) սպառողներին տրվող բնական գազի տարեկան միջին գինը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ, քան եռամսյակը մեկ անգամ).

(բ ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 N 160 որոշում)

գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է այն գործողության մեջ մտնելու ժամկետից 10 օր առաջ:

(գ ենթակետը խմբ. 27.05.96 N 160 որոշում)

(գ ենթակետն ուժը կորցրել է 25.08.98 N 529 որոշում)

դ) բնական գազի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով.

(դ ենթակետն ուժը կորցրել է 25.08.98 թիվ 529 որոշում)

ե) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված բնական գազի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված բնական գազի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագնով.

(ե ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում)

զ) բնակչությանն իրացվող բնական գազի սակագները 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

(զ ենթակետն ուժը կորցրել է 27.05.96 թիվ 160 որոշում)

2. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշումը` բնական գազին վերաբերող մասով:

3. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման հավելվածը` բնական գազին վերաբերող մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ