Գլխավոր տեղեկություն
Номер
N 614-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.10.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
26.10.2006
Дата вступления в силу
11.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 614-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 437 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 46 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Պրիվատ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 437) 2006 թվականի օգոստոսի 22-ի թիվ 437/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Պրիվատ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. հոկտեմբերի 26
Երևան