Գլխավոր տեղեկություն
Номер
N 779
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.11.1999-03.05.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.1998
Дата вступления в силу
09.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2000

040.0779.09.12.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1998 թվականի N 779
քաղ. Երևան

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման մասին» N 500 որոշմամբ ստեղծված, սակայն պետական գրանցում չստացած Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման գրասենյակի հիման վրա ստեղծել «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահելով Երևանի քաղաքապետին:

(1-ին կետը փոփ. 23.11.99 N 711)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան