Գլխավոր տեղեկություն
Номер
N 1591-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1247
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2006
Дата вступления в силу
09.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1591-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը  և փոփոխությունը`

ա) որոշման N 1 հավելվածի ցանկը 6-րդ տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով.

 

«

Աջափնյակ

6

Մարգարյան 35, նախկին N 229
մսուր-մանկապարտեզի
մասնաշենք
».

 

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի ցանկի 4-րդ տողը. «Աջափնյակ 6, Արա Սարգսյան 5ա»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 15
Երևան