Գլխավոր տեղեկություն
Номер
N 1767-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1416
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2006
Дата вступления в силу
28.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1767-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N  2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերելու համար` պայմանով, որ վերջինս այդ գումարը պետք է հատկացնի Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին` որպես կամավոր գույքային վճար.

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 19800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` Գեղարքունիք ջուր գետի հունի շուրջ 1,2 կիլոմետր հատվածի մաքրման ու ափերի ամրացման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հատկացված գումարը տրամադրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1767-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և
ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների
անվանումները
Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները՝ փակագծերում)
խում-
բը
ենթա-
խում-
բը
տարի
   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 
   

այդ թվում`

0.0
10   ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ (34800.0)
   

այդ թվում`

 
  01 Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում (15000.0)
   

այդ թվում`

 
     01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (15000.0)
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (15000.0)
    Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր (15000.0)
  04 Բույսերի պաշտպանություն (19800.0)
   

այդ թվում`

 
    01. Բույսերի պաշտպանության միջոցառումներ (19800.0)
    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(19800.0)

    Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (19800.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 34800.0
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 34800.0
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 34800.0
    ՀՀ կառավարություն

34800.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան