Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 623-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.01/3(243) Հոդ.23
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.10.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.10.2006
Дата вступления в силу
02.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006427

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ. թիվ 623-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ, 133-րդ հոդվածի 1-ին կետերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) «(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվություններ» վերնագրի ներքո միավորված կանոնները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է),

բ) «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» հավելվածի (այսուհետ՝ հավելված) 66.4-1ՄԱ (ամսական, եռամսյակային, տարեկան), 66.4-2ՄԱ (ամսական), 66.4-3ՄԱ (ամսական), 66.4-4ՄԱ (ամսական), 66.4-5ՄԱ (ամսական), 66.4-1ԲԳ (ամսական), 66.4-1ԴԳ (ամսական), 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (ամսական), 66.4-2ԲԳ/ԴԳ (ամսական, տարեկան), 66.4-1ԲԳ (տարեկան), 66.4-1ԴԳ (տարեկան), 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (տարեկան), 66.4-1ՀԿԳ (ամսական, տարեկան), 66.4-2ՀԿԳ (ամսական, տարեկան), 66.4-3ՀԿԳ (ամսական, տարեկան) ձևերը և ՀՀ-1, ՀՀ-2 աղյուսակները հանել,

գ) հավելվածի ՖԱ-1 աղյուսակի պարբերությունից հանել «090,» թիվը,

դ) հավելվածի 65.1Ա-6(բ) ձևից հետո լրացնել 66.4-1ՄԱ, 66.4-2ՄԱ, 66.4-3ՄԱ, 66.4-4ՄԱ, 66.4-5ՄԱ, 66.4-1ԲԳ, 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ, 66.4-2ԲԳ/ԴԳ, 66.4-1ՀԿԳ, 66.4-2ՀԿԳ և 66.4-1ՊԳ ձևերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը և տարածվում է ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվետվությունների վրա:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան

 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հոկտեմբերի 24-ի
թիվ 623-Ն որոշմամբ

(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվություններ

 

Առարկան

 

Մասնագիտացված անձանց կողմից ընթացիկ, ինչպես նաև եռամսյակային և անկախ աուդիտորի կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը, ժամկետները և ձևերը՝ սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ, 133-րդ հոդվածի 1-ին կետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

Կանոն 66.3-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաշվետու տարի». հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու տարի է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(2) «Հաշվետու եռամսյակ». հաշվետու տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու եռամսյակ է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը.

(3) «Հաշվետու ամիս». հաշվետու տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու ամիս է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը.

(4) «Հաշվետու ժամանակաշրջան». հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի.

(5) «Ընթացիկ հաշվետվություն». սույն վերնագրի 66.3-4 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(6) «Ֆինանսական հաշվետվություն». հաշվետու եռամսյակի և տարվա համար սույն վերնագրի 66.3-5 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(7) «Ռեզիդենտ»/«ոչ ռեզիդենտ». ըստ Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկը հաստատելու մասին» թիվ 01 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկով» սահմանված նշանակության.

(8) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է՝ տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է կամ որևէ համաձայնության (պայմանագրի, համաձայնագրի կամ համաձայնեցված գործողության) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում.

(9) «Պետական արժեթղթեր». Օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված արժեթղթեր:


Կանոն 66.3-2. Ընդհանուր պահանջներ

 

(ա) Մասնագիտացված անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից:

(բ) Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ 66.3-2 (գ) և 66.3-5 (դ) կանոններով սահմանված դեպքերի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է 66.3-2 (գ) կանոնով սահմանված ձևով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

(գ) Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) թղթային կրիչով, և

(2) էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

դ) Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ XXXXX-66.3.xls, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից մասնագիտացված անձին շնորհված կոդն է:

(ե) Թղթային կրիչով ներկայացվող հաշվետվության յուրաքանչյուր էջ (բացառությամբ` ֆինանսական հաշվետվության ձևերի) պետք է.

(1) վավերացված լինի մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավարի և գլխավոր հաշվապահի (նման իրավասություն ունեցող անձի) ստորագրություններով (բացառությամբ այն ձևերի, որտեղ գլխավոր հաշվապահի ստորագրությունը չի պահանջվում) և մասնագիտացված անձի կնիքով (ստորագրությունները կապույտ գույնով գրող գրչով) և ներառի (ե)(1) ենթականոնում նշված անձանց կողմից ստորագրման ամսաթվերը.

(2) նշում պարունակի հաշվետվության մեջ էջի հերթական համարի վերաբերյալ և լրացված լինի «Ա4» չափսի սպիտակ թղթի վրա.

(3) լրացված լինի հայերեն լեզվով, «Թայմզ Արմենիան» համակարգչային սև գույնի տառատեսակով, հիմնական տեքստը՝ 8-10 չափով:

(զ) (ե)(3) կանոնով սահմանված պահանջները տարածվում են նաև Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացվող հաշվետվությունների վրա:

(է) Հաշվետվությունը համարվում է Կենտրոնական բանկ ներկայացված սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկում դրանց ստացման պահից:

(ը) Եթե մասնագիտացված անձն իրականացնում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ, ապա այդ մասնագիտացված անձը հաշվետվության կրկնվող ձևերը Կենտրոնական բանկ է ներկայացնում մեկ օրինակից:

(թ) Եթե արդեն իսկ Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության մեջ մասնագիտացված անձը հայտնաբերում է անճշտություն և/կամ բացթողում, ապա մասնագիտացված անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան ճշգրտված ձևը՝ հաշվետվության լրացում ներկայացնելու միջոցով: Հաշվետվության լրացման վերաբերյալ պետք է նշված լինի հաշվետվության տիտղոսաթերթում և համապատասխան ձևի վերևի աջ անկյունում:

(ժ) Հաշվետվության մեջ սույն վերնագրի կանոններին համապատասխան ներառվելիք տեղեկությունները պետք է լինեն ստույգ` առանց որևէ փաստի խեղաթյուրման կամ բացթողման:


Կանոն 66.3-3. Հաշվետվության տիտղոսաթերթը

 

(ա) Հաշվետվության տիտղոսաթերթը Կենտրոնական բանկ է ներկայացվում 66.4-1ՄԱ ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) մասնագիտացված անձի լրիվ հայերեն անվանումը.

(2) նշում մասնագիտացված գործունեության լիցենզիայի տեսակի վերաբերյալ.

(3) նշում կանոնի վերաբերյալ, որի համաձայն ներկայացվում են հաշվետվությունները կամ համապատասխան տեղեկությունները.

(4) տեղեկություններ ներկայացվող ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության յուրաքանչյուր ձևի և էջերի քանակի վերաբերյալ.

(5) մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը:


Կանոն 66.3-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը և ներկայացման ժամկետները

 

(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվություն՝ 66.4-2ՄԱ, 66.4-3ՄԱ, 66.4-4ՄԱ և/կամ 66.4-5ՄԱ ձևերին համապատասխան, եթե այդ ձևերով պահանջվող տեղեկությունները փոփոխվել են նախկինում մասնագիտացված անձի կողմից ներկայացված տեղեկությունների համեմատ, կամ առկա են այդ ձևերով պահանջվող նոր տեղեկություններ՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15 օրվա ընթացքում:

(բ) Բրոքերային ընկերությունը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվություն՝ 66.4-1ԲԳ, 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ, 66.4-1 ԲԳ/ԴԳ և 66.4-2 ԲԳ/ԴԳ ձևերին համապատասխան:

(գ) Դիլերային ընկերությունը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվություն՝ 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ, 66.4-1 ԲԳ/ԴԳ և 66.4-2ԲԳ/ԴԳ ձևերին համապատասխան:

(դ) Արժեթղթերի հավատարմագրային կառավարիչը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվություն՝ 66.4-1ԲԳ/Դ/ՀԿԳ, 66.4-1ՀԿԳ և 66.4-2ՀԿԳ ձևերին համապատասխան:

(ե) Արժեթղթերի պահառուն, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվություն՝ 66.4-1ՊԳ ձևին համապատասխան:

(զ) Մասնագիտացված անձը (բ), (գ), (դ) և (ե) ենթականոններով սահմանված ընթացիկ հաշվետվությունները Կենտրոնական բանկ է ներկայացնում յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ մինչև համապատասխան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Կանոն 66.3-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը և ներկայացման ժամկետները

 

(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ՝ հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների N 1, 2, 3, 4 և 5 ձևերին համապատասխան: Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերում պարունակվող տեղեկությունները պետք է բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) համաձայն:

(բ) Մասնագիտացված անձը ֆինանսական հաշվետվության N 5 ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի ՖԱ-1 աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

(գ) Ֆինանսական հաշվետվության ձևերը կազմվում են հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգի համաձայն:

(դ) Տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է նաև թղթային ձևով, որը պետք է վավերացված լինի աուդիտորի կնիքով և ստորագրությամբ: Թղթային ձևով ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվություններին կցվում է անկախ աուդիտորի եզրակացության պատճենը:

(ե) Տարեկան ֆինանսական հաշվետվությունների վրա տարածվում են 66.3-2 (բ) և 66.3-2 (գ) կանոններով սահմանված պահանջները:

(զ) Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

(է) Տարեկան ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ:

Կանոն 66.3-6. Մասնագիտացված անձի կողմից բացատրագրերի և տեղեկանքների ներկայացումը

 

(ա) Կենտրոնական բանկը (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումը) իրավունք ունի մասնագիտացված անձից կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձի գործունեության վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք և/կամ փաստաթուղթ:

(բ) Մասնագիտացված անձը կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և/կամ փաստաթուղթը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման) կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

 

 

 Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հոկտեմբերի 24-ի
թիվ 623-Ն որոշմամբ

 

Ձև  66.4-1 ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն հաշվետվությունը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» «(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվություններ» վերնագրի ներքո միավորված կանոնների համաձայն

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Մասնագիտացված անձի լրիվ անվանումը  

Մասնագիտացված գործունեության լիցենզիայի տեսակը

Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն


  բրոքերային

  դիլերային

  հավատարմագրային կառավարման

  պահառության

 

 

  66.3-4(ա) կանոնի

  66.3-4(բ)-(գ) կանոնների

  66.3-5 կանոնի

  66.3-6 կանոնի

  66.3-2(բ) կանոնի

 

   

Ընթացիկ հաշվետվության ներկայացվող ձևերի վերաբերյալ տեղեկություններ Ֆինանսական հաշվետվության ներկայացվող ձևերի վերաբերյալ տեղեկություններ

Հաշվետվության ձևը

Էջերի քանակը

Հաշվետվության ձևը

Էջերի քանակը

       
       
       
       

Մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավար

Անունը և ազգանունը


 

Պաշտոնը

 

Հավաստիացնում ենք, որ մեր կողմից ստորագրված հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար, գիտակցում ենք, որ դրանցում որևէ փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Ձև  66.4-2ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը  ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(ա) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մասնագիտացված անձի ղեկավարների, մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, այն անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի 5 տոկոսից ավելին և խորհրդատուների վերաբերյալ (ֆիզիկական անձանց համար)

_______________________________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)


Սույն ձևի (1) կետում նշված անձի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է

առաջին անգամ

r որպես փոփոխություն

Փոփոխության կամ նոր տեղեկությունների մասին մասնագիտացված անձի կողմից տեղեկանալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)  

(1) Ազգանունը, անունը  և հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է  
(2) Քաղաքացիությունը (երկրի անվանմամբ)  
(3) Անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի` անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը  
(4) Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)  
(5) Ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ

N

Անունը և ազգանունը

Ընտանիքում անձի կարգավիճակը
(հայր, մայր և այլն)

Անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի` անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը

       
       
(6) Մասնագիտացված անձի կազմում ֆիզիկական անձի կարգավիճակը (զբաղեցրած պաշտոնը)
(ա) Բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսի ուղղակի կամ անուղղակի սեփականատեր

Զբաղեցրած պաշտոնը

Նշանակման ամսաթիվը (բաժնային արժեթղթերի սեփականատիրոջ դեպքում` տվյալ քանակի արժեթղթերի սեփականատեր դառնալու ամսաթիվը)

 Ազատման ամսաթիվը  (բաժնային արժեթղթերի սեփականատիրոջ դեպքում` սեփականատիրոջ կարգավիճակը դադարելու ամսաթիվը)

X

   
(բ) Տնօրենների խորհրդի անդամ      
(գ) Խորհրդատու      
(դ) Ստորաբաժանման ղեկավար      
(ե) Գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ)      
(զ) Վերստուգիչ մարմնի անդամ      
(է) Մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն իրականացնող անձ      
(7) Այլ անձանց կազմում աշխատանքային փորձը (այդ թվում`ընտրովի պաշտոններում) սույն ձևը ներկայացնելու օրվան նախորդող 3 (երեք) տարիների ընթացքում

N

Կազմակերպության, ստորաբաժանման անվանումը

Գտնվելու վայրը  (քաղաքը, երկիրը)

Զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը

Աշխատանքի  ժամկետները (ամիս/տարի)

Աշխատանքից ազատվելու պատճառները

           
           

(8) Դատապարտվել՞ է արդյոք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար (սույն ձևը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում)

r ոչ

r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  

(9) Դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով  զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից (սույն ձևը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում)

r ոչ

r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  

(10) Ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու  հետևանքով զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից (սույն ձևը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում)

r ոչ

r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  

(11) Օրենքը և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու (չկատարելու) կամ խախտելը  (չկատարելը) շարունակելու հետևանքով զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից (սույն ձևը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում)

r ոչ

r այո

եթե այո, ապա տալ դրա համառոտ նկարագիրը  
(12) Տեղեկություններ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթի վերաբերյալ, որոնք պատկանում են տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն

N

Արժեթղթերի դասը

Արժեթղթերի տեսակարար կշիռը տվյալ դասի արժեթղթերում (%)

Այն անձի անունը, ազգանունը/լրիվ անվանումը, որին արժեթուղթը պատկանում է ուղղակիորեն (սույն ձևի (1) կետում նշված անձին արժեթուղթն անուղղակիորեն պատկանելու դեպքում)

(13) Տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր է տվյալ անձը

N

Լրիվ անվանումը

Գտնվելու վայրը,  կապի միջոցները (հեռախոս, ֆաքս և այլն)

Պետական գրանցման  երկիրը

Արժեթղթերի դասը

Արժեթղթերի տեսակարար կշիռը տվյալ դասի արժեթղթերում (%)

           
           
(14) Տեղեկություններ այլ մասնագիտացված անձանց վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին

N

Լրիվ անվանումը

Գտնվելու վայրը,  կապի միջոցները (հեռախոս, ֆաքս և այլն)

Պետական գրանցման  երկիրը

Արժեթղթերի դասը

Արժեթղթերի տեսակարար կշիռը տվյալ դասի արժեթղթերում (%)

 

 

 

 

 

 

           

Մասնագիտացված անձի ղեկավար է համարվում մասնագիտացված անձի տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամը, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը, ստորաբաժանման ղեկավարը (այդ թվում՝ գլխավոր հաշվապահը կամ նման իրավասություն ունեցող անձը):

Խորհրդատու է համարվում այն անձը, որի կողմից բանավոր կամ գրավոր ձևով տրված փորձագիտական կարծիքը հաշվի է առնվում մասնագիտացված անձի կողմից` իր հիմնական գործունեության հետ կապված որոշումներ կայացնելիս:

Սույն ձևում ընտանիքի անդամ են համարվում ամուսինը և երեխաները, համատեղ ապրող հայրը, մայրը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, քրոջ, եղբոր ամուսինը և երեխաները:

 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

Ձև  66.4-3ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը  ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(ա) կանոնի համաձայն


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Այն անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի 5 տոկոսից ավելին և խորհրդատուների վերաբերյալ (իրավաբանական անձանց համար)

________________________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

 
Սույն ձևի (1) կետում նշված անձի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է

առաջին անգամ

r որպես փոփոխություն

Փոփոխության կամ նոր տեղեկությունների մասին մասնագիտացված անձի կողմից տեղեկանալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
(1) Իրավաբանական անձի լրիվ անվանումը  
(2) Պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը  
(3) Գտնվելու վայրը  

(4) Կապի միջոցները.

 

 

 

 

 

 

 

 

Հեռախոս

 

Ֆաքս

 

Էլ. փոստ

 

Այլ

 

 

 

 

 

 

 

 

 

(5) Մասնագիտացված անձի կազմում իրավաբանական անձի կարգավիճակը
(ա) Բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսի սեփականատեր

Տվյալ քանակի արժեթղթերի սեփականատեր դառնալու ամսաթիվը (խորհրդատուի դեպքում՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը)

Սեփականատիրոջ կարգավիճակը դադարելու ամսաթիվը (խորհրդատուի դեպքում` պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը) 

   
(բ) Խորհրդատու     
(6) Տեղեկություններ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթի վերաբերյալ, որոնք պատկանում են տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն

N

Արժեթղթերի դասը

Արժեթղթերի տեսակարար կշիռը տվյալ դասի արժեթղթերում (%)

Այն անձի անունը, ազգանունը/լրիվ անվանումը, որին արժեթուղթը պատկանում է ուղղակիորեն (սույն ձևի (1) կետում նշված անձին արժեթուղթն անուղղակիորեն պատկանելու դեպքում)

       
       

  Խորհրդատու է համարվում այն իրավաբանական անձը, որի կողմից բանավոր կամ գրավոր ձևով տրված փորձագիտական կարծիքը հաշվի է առնվում մասնագիտացված անձի կողմից` իր հիմնական գործունեության հետ կապված որոշումներ կայացնելիս:

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

 

Ձև  66.4-4ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը  ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(ա) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Այն անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթղթերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մասնագիտացված անձին

 

_________________________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Սույն ձևը ներկայացվում է

առաջին անգամ

r որպես փոփոխություն

Փոփոխության կամ նոր տեղեկությունների մասին մասնագիտացված անձի կողմից տեղեկանալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

N

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում` անձի անվանումը և գտնվելու վայրը)

Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը
(ՀՀ դրամ)

Մասնագիտացված անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող բաժնային արժեթղթերի

Տվյալ քանակի բաժնային արժեթղթերի ուղղակի կամ անուղղակի սեփականատեր դառնալու ամսաթիվը

Սեփականատիրոջ կարգավիճակը դադարելու ամսաթիվը

 դասը

տեսակարար կշիռը տվյալ դասի արժեթղթերում (%)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն ձևում լրացվում են տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթղթերի 5 և ավելի տոկոսը կամ որևէ դասի բաժնային արժեթուղթն առնվազն 6 ամիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մասնագիտացված անձին:

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

Ձև  66.4-5ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը  ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(ա) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մասնագիտացված անձի ինքնության, գործունեության տարածքի, կանոնադրական կապիտալի չափի և թողարկված բաժնային արժեթղթերի վերաբերյալ

______________________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Փոփոխության կամ նոր տեղեկությունների մասին մասնագիտացված անձի կողմից տեղեկանալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)  

(1) Մասնագիտացված անձի լրիվ և կրճատ անվանումները (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ

տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք)

հայերեն

   

անգլերեն

   

ռուսերեն

   
(2) Մասնագիտացված անձի գտնվելու վայրը (3) Մասնագիտացված անձի փոստային հասցեն (4) Մասնագիտացված անձի կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)
     
N (5) Գործունեության վայրը

 (6) Կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

 (7) Աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տվյալ աշխատանքային տարածքի  օգտագործման ժամկետը
 
 

(8) Մասնագիտացված անձի կանոնադրական

(բաժնեհավաք) կապիտալի չափը (ՀՀ դրամ)

 

(9) Թողարկված բաժնային արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ

N

Բաժնային արժեթղթերի դասը

Բաժնային արժեթղթերի
սեփականատերերի թիվը

 
     

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

Ձև  66.4-1ԲԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը  ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(բ) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ֆոնդային բորսայից դուրս իրականացված բրոքերային գործունեության վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                
(ամիս)         (տարի)

N

Գործարքի տեսակը
(առք, վաճառք և այլն)

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը
(բացակայության դեպքում` թողարկողի անվանումը և գտնվելու վայրը)

Արժեթղթի դասը 

Գործարքի պայմանները

Գործարքի  կնքման ամսաթիվը

Գործարքների քանակը

Գործարքի մյուս կողմը

Մեկ արժեթղթի գինը
(ՀՀ դրամ)

Արժեթղթերի քանակը

Ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ)

I. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

                   
                   

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

X

 

 

X

 

X

II.ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

       

X

 

 

 

   
       

X

 

 

 

   

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

X

 

 

X

 

X

Սույն ձևը ներկայացնելիս նույն օրվա ընթացքում միևնույն տարբերակիչ ծածկագիրն ունեցող արժեթղթերով (բացակայության դեպքում՝ միևնույն թողարկողի միևնույն դասի արժեթղթերով) միևնույն գնով կատարված նույնատեսակ և նույնատիպ գործարքները (նաև նույն մասնագիտացված անձի, բանկի, ապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության հետ կնքված) կարող են խմբավորվել:

Պետական արժեթղթով կատարված գործարքի դեպքում «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է պետական արժեթղթի անվանական արժեքը, իսկ «Ընդհանուր գումարը» սյունակում՝ գործարքի ընդհանուր գումարը: Բացի այդ, եթե պետական արժեթղթով կատարված գործարքը կնքվել է առաջնային տեղաբաշխման ընթացքում, ապա «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք (առաջնային)» բառերը:

Գործարքի մյուս կողմը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնագիտացված անձ (բացառությամբ՝ սույն ձևը ներկայացնող մասնագիտացված անձի), բանկ, ապահովագրական ընկերություն կամ վարկային կազմակերպություն հանդիսանալու դեպքում «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին շնորհված կոդը, իսկ մյուս դեպքերում նշվում է այդ կողմի  ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը:

«Ընդհանուր գումարը» սյունակում չի ներառվում հաճախորդից գանձվող միջնորդավճարը:
 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

Ձև  66.4-1ԴԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(բ), (գ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ֆոնդային բորսայից դուրս իրականացված դիլերային գործունեության վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                               
(ամիս)         (տարի)

N

Գործարքի տեսակը
(առք, վաճառք և այլն)

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը
(բացակայության դեպքում` թողարկողի անվանումը և գտնվելու վայրը)

Արժեթղթի
դասը 

Գործարքի պայմանները

Գործարքի  կնքման ամսաթիվը

Գործարքների քանակը

Գործարքի մյուս կողմը

Մեկ արժեթղթի գինը
(ՀՀ դրամ)

Արժեթղթերի քանակը

Ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ)

I. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

                   
                   

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

X

 

 

X

 

X

II.ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ

       

X

 

 

     
       

X

 

 

     

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

X

 

 

X

 

X

Սույն ձևը ներկայացնելիս նույն օրվա ընթացքում միևնույն տարբերակիչ ծածկագիրն ունեցող արժեթղթերով (բացակայության դեպքում՝ միևնույն թողարկողի միևնույն դասի արժեթղթերով) միևնույն գնով կատարված նույնատեսակ և նույնատիպ գործարքները (նաև նույն մասնագիտացված անձի, բանկի, ապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության հետ կնքված) կարող են խմբավորվել:

Պետական արժեթղթով կատարված գործարքի դեպքում «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է պետական արժեթղթի անվանական արժեքը, իսկ «Ընդհանուր գումարը» սյունակում՝ գործարքի ընդհանուր գումարը: Բացի այդ, եթե պետական արժեթղթով կատարված գործարքը կնքվել է առաջնային տեղաբաշխման ընթացքում, ապա «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք (առաջնային)» բառերը:

Գործարքի մյուս կողմը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնագիտացված անձ (բացառությամբ՝ սույն ձևը ներկայացնող մասնագիտացված անձի), բանկ, ապահովագրական ընկերություն կամ վարկային կազմակերպություն հանդիսանալու դեպքում «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին շնորհված կոդը, իսկ մյուս դեպքերում նշվում է այդ կողմի  ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը:

«Ընդհանուր գումարը» սյունակում չի ներառվում հաճախորդից գանձվող միջնորդավճարը:


 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

 Ձև  66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(բ), (գ), (դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ֆոնդային բորսայից դուրս իրականացված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                       
(ամիս)         (տարի)

N

Գործարքը նույնականացնող համարը (ներքին հաշվառման համարը կամ պայմանագրի տարբերակիչ համարը)

Գործարքի
տեսակը (ռեպո
առք, ռեպո
վաճառք,
հակադարձ
ռեպո առք կամ
հակադարձ
ռեպո վաճառք)

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը
(բացակա-յության դեպքում` թողարկողի անվանումը և գտնվելու վայրը)


Արժեթղթի դասը

Ռեպո կամ հակադարձ ռեպո
գործարքի պայմանները

Գործարքի կնքման ամսաթիվը

Գործարքի ժամկետը (օր)

Գործու-նեության տեսակը, որի շրջանակում կատարվել է գործարքը

Գործարքի մյուս կողմը

Արժեթղթերի քանակը

Գործարքի ընդհանուր գումարը
 (ՀՀ դրամ)

Տոկոսա-դրույքը

I. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ 

                       
                       

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

 

X

X

X

X

X

II.ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ 

           

 

 

       
           

 

 

       

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

 

X

X

X

X

 X

Պետական արժեթղթով կատարված գործարքի դեպքում «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի առարկա պետական արժեթղթի անվանական արժեքը: «Գործունեության տեսակը, որի շրջանակում կատարվել է գործարքը» սյունակում լրացվում է` ԲԳ, ԴԳ կամ ՀԿԳ:

Եթե սույն ձևով պահանջվող տեղեկությունների շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել (ուժի մեջ է մտել) ռեպո պայմանագրի տեղեկության փոփոխություն (լրացում), ապա այդ մասին տեղեկությունները ներկայացնելիս «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է այդ փոփոխության (լրացման) կատարման (ուժի մեջ մտնելու) ամսաթիվը:

Գործարքի մյուս կողմը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնագիտացված անձ (բացառությամբ՝ սույն ձևը ներկայացնող մասնագիտացված անձի), բանկ, ապահովագրական ընկերություն կամ վարկային կազմակերպություն հանդիսանալու դեպքում «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին շնորհված կոդը, իսկ մյուս դեպքերում նշվում է այդ կողմի  ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը:

«Ընդհանուր գումարը» սյունակում չի ներառվում հաճախորդից գանձվող միջնորդավճարը:

 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 Ձև  66.4-1ԲԳ/ԴԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(բ), (գ) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բրոքերային և դիլերային գործարքների վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                           
(ամիս)         (տարի)

 Ցուցանիշի անվանումը Առքի ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ)
Վաճառքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)
Բաժնե-
տոմսեր
Պարտա-
տոմսեր
Այլ Բաժնե-
տոմսեր
Պարտա-
տոմսեր
Այլ
Ֆոնդային բորսայում կատարված գործարքներ (1+2)            
1. բրոքերային, այդ թվում` (1.1+1.2+1.3)            
1.1. արժեթղթերի առքի/ վաճառքի գործառնություններ (1.1.1+1.1.2)            
 1.1.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.1.1.1+1.1.1.2)`            
1.1.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.1.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.1.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.1.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
1.1.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.1.2.1+1.1.2.2)`            
1.1.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.1.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.1.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.1.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
1.2. ռեպո գործարքներ, այդ թվում (1.2.1+1.2.2)`            
 1.2.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.2.1.1+1.2.1.2)`            
1.2.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.2.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.2.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.2.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
1.2.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.2.2.1+1.2.2.2)`            
1.2.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.2.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.2.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.2.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
1.3. հակադարձ ռեպո գործարքներ, այդ թվում (1.3.1+1.3.2)`            
 1.3.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.3.1.1+1.3.1.2)`            
1.3.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.3.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.3.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.3.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
1.3.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (1.3.2.1+1.3.2.2)`            
1.3.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
1.3.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
1.3.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
1.3.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
2. դիլերային, այդ թվում (2.1+2.2+2.3)`            
  2.1. արժեթղթերի առքի/ վաճառքի գործառնություններ (2.1.1+2.1.2)            
2.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
2.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
2.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
2.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
2.2. ռեպո գործարքներ, այդ թվում (2.2.1+2.2.2)`            
2.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
2.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
2.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
2.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
2.3. հակադարձ ռեպո գործարքներ, այդ թվում (2.3.1+2.3.2)`            
2.3.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
2.3.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
2.3.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
2.3.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքներ (3+4)            
3. բրոքերային, այդ թվում (3.1+3.2+3.3)`            
  3.1. արժեթղթերի առքի/ վաճառքի գործառնություններ (3.1.1+3.1.2)            
   3.1.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.1.1.1+3.1.1.2)`            
 3.1.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
3.1.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.1.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.1.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
3.1.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.1.2.1+3.1.2.2)`            
3.1.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
3.1.2.1.1..օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.1.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.1.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
3.2. ռեպո գործարքներ, այդ թվում (3.2.1+3.2.2)`            
  3.2.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.2.1.1+3.2.1.2)`            
 3.2.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
3.2.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.2.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.2.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
3.2.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.2.2.1+3.2.2.2)`            
3.2.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
 3.2.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.2.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.2.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
3.3. հակադարձ ռեպո գործարքներ, այդ թվում (3.3.1+3.3.2)`            
  3.3.1. ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.3.1.1+3.3.1.2)`            
 3.3.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
3.3.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.3.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.3.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
3.3.2. ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին, այդ թվում (3.3.2.1+3.3.2.2)`            
3.3.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
3.3.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
3.3.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
3.3.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
4. դիլերային, այդ թվում (4.1+4.2+4.3)`            
  4.1. արժեթղթերի առքի/ վաճառքի գործառնություններ (4.1.1+4.1.2)            
4.1.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
4.1.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
4.1.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
4.1.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
4.2. ռեպո գործարքներ, այդ թվում (4.2.1+4.2.2)`            
4.2.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X     X    
4.2.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X     X    
4.2.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`            
4.2.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված            
4.3. հակադարձ ռեպո գործարքներ, այդ թվում (4.3.1+4.3.2)`            
4.3.1. պետական արժեթղթերով, այդ թվում` X             X             
4.3.1.1. օտարերկրյա պետությունների կողմից թողարկված X        X       
4.3.2. ոչ պետական արժեթղթերով, այդ թվում`                    
4.3.2.1. ոչ ռեզիդենտների կողմից թողարկված                        

 

«Առքի/ վաճառքի ընդհանուր գումարը» սյունակներում չի ներառվում հաճախորդից գանձվող միջնորդավճարը:

 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

 Ձև  66.4-2ԲԳ/ԴԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(բ), (գ) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Արժեթղթերի տեղաբաշխման վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                            
(ամիս)         (տարի)

 

N   Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և գտնվելու վայրը) Տեղաբաշխման ենթակա արժեթղթերի դասը Թողարկողի հետ կնքված պայմանագրի համարը, ամսաթիվը Պայմանագրով նախատեսված տեղաբաշխման Հաշվետու ժամանակաշրջանում տեղաբաշխված արժեթղթերի
ենթակա արժեթղթերի քանակը եղանակը (երաշխավորված/չերաշ-
խավորված
քանակը ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ)
               
               
               
               

«Եղանակը (երաշխավորված/չերաշխավորված» սյունակի վերաբերյալ՝ եթե պայմանագրով նախատեսված տեղաբաշխման ենթակա արժեթղթերի մի մասը նախատեսվում է իրականացնել երաշխավորված տարբերակով, իսկ մյուս մասը՝ չերաշխավորված, ապա տվյալ արժեթղթերի տեղաբաշխման մասին տեղեկությունը լրացվում է երկու տողով:

 

 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

 Ձև  66.4-1ՀԿԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(դ) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավատարմագրային կառավարչի կողմից արժեթղթերով իրականացված գործարքների վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                             
(ամիս)         (տարի)

N Գործարքի կնքման ամսաթիվը Գործարքի տեսակը (առք, վաճառք և այլն)  Հանձնակատարի  լրիվ անվանումը/անունը և ազգանունը
(առկայության դեպքում)
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և գտնվելու վայրը) Արժեթղթի դասը Մեկ արժեթղթի գինը
(ՀՀ դրամ)
Արժեթղթերի քանակը Գործարքի
ընդհանուր
գումարը
(ՀՀ դրամ)
                 
                 
                  
                 

Պետական արժեթղթով կատարված գործարքների դեպքում «Մեկ արժեթղթի գինը» սյունակը չի լրացվում, «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է պետական արժեթղթի անվանական արժեքը, իսկ «Գործարքի ընդհանուր գումարը» սյունակում՝ դրա ձեռքբերման կամ օտարման գումարը: Բացի այդ, եթե պետական արժեթղթով կատարված գործարքը կնքվել է առաջնային տեղաբաշխման ընթացքում, ապա «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են «առք (առաջնային)» բառերը:

Սույն հաշվետվության իմաստով՝ «հանձնակատար» հասկացության սահմանումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի  963-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին:

«Ընդհանուր գումարը» սյունակում չի ներառվում հաճախորդից գանձվող միջնորդավճարը:

 

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 Ձև  66.4-2ՀԿԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(դ) կանոնի համաձայն

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավատարմագրային կառավարման վերցված արժեթղթերի և/կամ դրամական միջոցների վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                              
(ամիս)         (տարի)

 

Ցուցանիշի անվանումը

Հաշվետու ժամանակաշրջանի
վերջի դրությամբ միջոցների
ընթացիկ արժեքը (ՀՀ դրամ)

Հավատարմագրային կառավարման վերցված դրամական միջոցներ, այդ թվում՝  

ոչ ռեզիդենտ կառավարման հիմնադիրների դրամական միջոցներ, այդ թվում՝

 

ՀՀ դրամով

 

ԱՄՆ դոլարով

 

Եվրո

 

ՌԴ ռուբլի

 

այլ արժույթներով

 

ռեզիդենտ կառավարման հիմնադիրների դրամական միջոցներ, այդ թվում՝

 

ՀՀ դրամով

 

ԱՄՆ դոլարով

 

Եվրո

 

ՌԴ ռուբլի

 

այլ արժույթներով

 
Հավատարմագրային կառավարման վերցված արժեթղթեր, այդ թվում՝  

ոչ ռեզիդենտ կառավարման հիմնադիրների արժեթղթեր, այդ թվում՝

 

պետական արժեթղթեր, այդ թվում`

 

օտարերկրյա պետությունների կողմից թողարկված արժեթղթեր

 

ոչ պետական արժեթղթեր, այդ թվում՝

 

ոչ ռեզիդենտների կողմից թողարկված արժեթղթեր

 

ռեզիդենտ կառավարման հիմնադիրների արժեթղթեր, այդ թվում՝

 

պետական արժեթղթեր, այդ թվում`

 

օտարերկրյա պետությունների կողմից թողարկված արժեթղթեր

 

ոչ պետական արժեթղթեր, այդ թվում՝

 

ոչ ռեզիդենտների կողմից թողարկված արժեթղթեր

 

Սույն ձևում արտարժույթի փոխարժեքը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:

 

 

 Գլխավոր հաշվապահ կամ նման իրավասություն ունեցող անձ`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

 

 Ձև  66.4-1ՊԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.3-4(ե) կանոնի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պահառության վերցված արժեթղթերի վերաբերյալ

 

____________________________________
(մասնագիտացված անձի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան` ________ ______
                                                                
(ամիս)         (տարի)

 

 

N Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և գտնվելու վայրը) Արժեթղթի դասը Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պահառության վերցված արժեթղթերի քանակը
Ընդամենը այդ թվում
գրավադրված կալանված ոչ ռեզիդենտ
հաճախորդներին
պատկանող
I. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ
             
             
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը         
II.ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ
             
             
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը        

 

Պետական արժեթղթերի դեպքում արժեթղթերի քանակ է համարվում  պետական արժեթղթի անվանական արժեքը:

 

Գլխավոր հաշվապահ կամ նման իրավասություն ունեցող անձ`

___________________ 
(ստորագրություն)

___________________ 
(ամսաթիվ)

  Գործադիր մարմնի ղեկավար`

 ___________________ 
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

_____________
(ամսաթիվ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան