«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1494-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի վարչական տարածքում տեղադրված ու հաշվեկշռային արժեք չունեցող 6 տնակի առանձնացումը և դրանց անհատույց հանձնումը Գուգարքի գյուղապետարանի հաշվեկշռին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 28 |