Գլխավոր տեղեկություն
Номер
N 222
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2005-27.05.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.07/16
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1997
Дата вступления в силу
17.07.1997

040.0222.25.06.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
25 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 1997 թ. N 222
քաղ. Երևան

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 11, 18 և 21 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցման կարգը (կցվում է):

2. (կետն ուժը կորցրել է 10.06.99 N 431)

3. Սահմանել հաշմանդամների առանձին մասնագիտացված ձեռնարկություններ հիմնելու, նրանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու կարգը (կցվում է):

4. (կետն ուժը կորցրել է 23.12.04 N 1854-Ն)

5. Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «զ» կետի, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների փաստացի մուտքերից մինչև 8 տոկոս հատկացնում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 29-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման մասին» N 198 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 222 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների (այսուհետև` տարածքային մարմին) առաջարկությամբ գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու կապակցությամբ հատուցվում են գործազուրկի և նրա հետ մեկնող ընտանիքի անդամների փոխադրման ծախսերը:

Փոխադրման ծախսերի մեջ մտնում են`

ա) գործազուրկի և նրա ընտանիքի անդամների փոխադրման հետ կապված տրանսպորտային ծախսերը.

բ) գործազուրկի գույքի փոխադրման ծախսերը.

գ) գործազուրկի և նրա ընտանիքի անդամների` ճանապարհին գտնվելու օրապահիկը.

դ) գործազուրկին և նրա հետ փոխադրվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարվող միանվագ նպաստը` գործազրկության բազային նպաստի չափով:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված բոլոր ծախսերը, բացառությամբ «դ» ենթակետի, հատուցում է գործատուն, իսկ «դ» ենթակետում նշված ծախսը` տարածքային մարմինը` գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու մասին պայմանագրին համապատասխան: Պայմանագիրը կնքվում է տարածքային մարմնի, գործատուի և գործազուրկի միջև` համաձայն սույն կարգի հավելվածի:

3. Միանվագ նպաստը վճարում են տարածքային մարմինները` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցների հաշվին` գործազրկության նպաստի վճարման կարգով, բայց ոչ ուշ, քան այլ վայր աշխատանքի փոխադրվելուց 3 օր առաջ:

4. Տարածքային մարմինն այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և նրա հետ փոխադրվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ նպաստ է վճարում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

ա) դիմում գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղելու ցանկության, ինչպես նաև այլ վայր փոխադրվել ցանկացող նրա ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մասին.

բ) տեղեկանք գործազուրկի ընտանիքի անդամների թվի մասին.

գ) այլ վայր աշխատանքի գործուղելու մասին պայմանագիրը:

Հավելված
այլ վայր աշխատանքի գործուղվելու
կապակցությամբ գործազուրկների
նյութական ծախսերի հատուցման կարգի


Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինը (այսուհետև` տարածքային մարմին)
_____________________________________________________________

(տարածքային մարմնի անվանումը)

ի դեմս ________________________________________________________

(տնօրենի անունը, ազգանունը)

գործատուն _____________________________________________________

(գործատուի անվանումը)

ի դեմս ________________________________________________________

(գործատուի անունը, ազգանունը)


և այլ վայր աշխատանքի գործուղված անձը (այսուհետև` անձ) _____________________

____________________________________________________________

(անձի անունը, ազգանունը)


կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.


I. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1. Անձը պարտավորվում է.

Սույն պայմանագրում նշված ժամկետում անցնել աշխատանքի _________________________

_______________________________________________________________

(աշխատանքի վայրի, գործատուի անվանումը, հասցեն)


___________________________ մասնագիտությամբ, _________________________

պաշտոնում աշխատանք կատարելու համար:
2. Գործատուն պարտավորվում է.

ա) 199  թ. ------------ -ից ________________________________________________

(տևողությունը)


անձին ընդունել սույն պայմանագրում նշված աշխատանքի` ամսական
_______________________________________________ դրամ աշխատավարձով.

(թվերով և տառերով)


բ) անձին, սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում, իր և նրա հետ
այլ վայր փոխադրվող ընտանիքի հետևյալ անդամների հաշվով ________________________

(անունը, ազգանունը, ազգակցական կապը)

____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

ընդամենը _________________________________________________ մարդ, հատուցել

(թվերով և տառերով)


__________________________ - ից

(նախկին բնակավայրի անվանումը)


 ______________________

(նոր բնակավայրի անվանումը)


Փոխադրվելու հետ կապված հետևյալ ծախսերը`

______________________ դրամ` տրանսպորտային ծախսեր

(թվերով և տառերով)

______________________ դրամ` գույքի փոխադրման ծախսեր

(թվերով և տառերով)

______________________ դրամ` ճանապարհին գտնվելու օրապահիկ

(թվերով և տառերով)

______________________ դրամ` այլ ծախսերի համար

(թվերով և տառերով)


գ) անձին և նրա հետ այլ վայր փոխադրվող ընտանիքի անդամներին հատկացնել`
____________________________________________________________________

(նշել բնակարանային-կենցաղային, սոցիալ-տնտեսական այլ պայմաններ)

____________________________________________________________________

3. Տարածքային մարմինը պարտավորվում է
Անձին և նրա հետ այլ վայր փոխադրվող ընտանիքի ___________________

(թվերով և տառերով)


անդամներից յուրաքանչյուրին վճարել միանվագ նպաստ` _______________________

____________________________ դրամ,

(թվերով և տառերով)


ընդամենը __________________________________________________ դրամ:

(թվերով և տառերով)


II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Սույն պայմանագրում նշված ժամկետից շուտ` գործատուի նախաձեռնությամբ, բացառությամբ աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառի, անձին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն փոխհատուցում է տարածքային մարմնի վճարված նպաստը:

5. Անձի նախաձեռնությամբ կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով աշխատանքից ազատվելու դեպքում տարածքային մարմնի կատարած ծախսերը փոխհատուցում է անձը:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 6. Տարածքային մարմնի, գործատուի և անձի միջև` հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

7. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից, որոնք պահվում են պայմանագիրը կնքող կողմերի մոտ:

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմերի իրավաբանական հասցեները`

 

տարածքային մարմին __________________________________________________

(անվանումը)

____________________________________________________________________

(հասցեն և հաշվի համարը)

Տնօրեն ______________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«   » _____________ 199 թ.

Կ.Տ.

Գործատու ___________________________________________________________

(անվանումը)


____________________________________________________________________

(հասցեն և հաշվի համարը)


Ղեկավար ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«   » _____________ 199 թ.

Կ.Տ.

Անձ ________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________________

(նախկին և նոր բնակավայրերի հասցեները, անձնագրի տվյալները)


«   » _____________ 199 թ.


Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 222 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(Կարգն ուժը կորցրել է 10.06.99 N 431)

 

 


Հավելված
ձեռնարկատիրական գործունեությամբ
զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու
նպատակով գործազուրկներին
անհրաժեշտ միջոցներ տրամադրելու
կարգի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Պայմանագիրն ուժը կորցրել է 10.06.99 N 431)


Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 222 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

 1. Աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և հատուկ մասնագիտական ուսուցման, խորհրդատվության, աշխատանքի վերականգնման և սոցիալական աջակցության կարիք ունեցող աշխատանք փնտրող հաշմանդամներին լրացուցիչ երաշխիքներ ցույց տալու և համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինները (այսուհետև` տարածքային մարմին) մշակում են հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրեր` ելնելով աշխատաշուկայի իրավիճակի վերլուծությունից և կանխատեսումից:

2. Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով տարածքային մարմինները, անհրաժեշտության դեպքում գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ հիմնում են առանձին մասնագիտացված ձեռնարկություններ (առանձնացված ստորաբաժանումներ), որոնք լուծում են հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման, նրանց ուսուցման կազմակերպման և աշխատանքի վերականգնման խնդիրները:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համատեղ հաստատված նախահաշվի հիման վրա` այդ նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցներից:

4. Տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի ու համայնքների բյուջեների հաշվին, անհրաժեշտության դեպքում, կարող են պայմանագրային հիմունքներով կազմակերպել հաշմանդամների աշխատանքի վերականգնումը և մասնագիտական ուսուցումը` առանձին ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում:

5. Հաշմանդամների զբաղվածության ապահովման և մասնագիտական վերականգնման տարածքային նպատակային ծրագրերի իրագործման վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինը:

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 222 որոշմամբ


ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(ՈՒժը կորցրել է 23.12.04 N 1854-Ն)