Գլխավոր տեղեկություն
Номер
N 1474-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.11.2006-21.06.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.2002
Дата вступления в силу
19.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1474-ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության` պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

2. Մինչև պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների վերակազմակերպումը դրանց` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, դրանք սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ օրենքով սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնել պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը:

6. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակներն են`

ա) իրենց մասնագիտացմանը համապատասխան գիտական ոչ գիտատեխնիկական հետազոտությունների անցկացումը.

բ) գիտական կադրերի պատրաստումը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

բ) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում.

գ) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում.

դ) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

ե) սեփական գիտատեխնիկական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

(7-րդ կետը լրաց. 23.06.2005 N 866-Ն)

8. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` եռամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


 

1. ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

2. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ

3. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

4. ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

5. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

6. ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

7. ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

8. ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

9. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

10. ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

11. ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

12. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

13. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ

14. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

15. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

16. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

17. ՀՀ ԳԱԱ կենսատեխնոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն

18. ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

19. ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն

20. ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

21. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

22. ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

23. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

24. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

25. ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան

26. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

27. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

28. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

29. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

30. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

31. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան

32. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»

33. ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն


(Ցանկը լրաց. 05.12.02 N 2020-Ն, փոփ. 21.08.03 N 1044-Ն, 30.12.04 N 1931-Ն, լրաց. 10.03.05 N 326-Ն, փոփ. 20.04.06 N 510-Ն, խմբ. 12.10.06 N 1530-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման


Տ Ի Պ Ա Յ Ի Ն ( Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի ) Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) համակարգի գիտական պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գիտահետազոտական ինստիտուտ, կենտրոն և այլն) (այսուհետ` կազմակերպություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է:

2. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին, ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

4. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ`____________________ պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` __________________ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` _______________________________________________,

ռուսերեն կրճատ` _________________,

անգլերեն լրիվ` _______________________________________________,

անգլերեն կրճատ` _________________,

5. Կազմակերպության գտնվելու վայրն է` _______________________________:

 

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ,
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

6. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն իր մասնագիտացմանը համապատասխան գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելն է:

7. Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) որոշում է իր գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնական ուղղություններն ու գիտահետազոտական ծրագրերը.

բ) հայտարարում է մրցույթներ` գիտական ստորաբաժանումների ղեկավարների և գիտական աշխատողների թափուր տեղերի համար.

գ) պլանավորում և իրականացնում է գիտական կադրերի պատրաստումը, պարբերաբար (առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) անցկացնում է աշխատողների ատեստավորում.

դ) ՀՀ ԳԱԱ-ի միջոցով ստեղծում է հիմնադրամներ.

ե) կազմում է կազմակերպության խմբագրական-հրատարակչական գործունեության պլանները, աջակցում տպագրության համար երաշխավորված աշխատանքների հրատարակմանը:

8. Կազմակերպությունը կարող է մասնակցել հայրենական և միջազգային գիտական ընկերությունների ու միությունների գործունեությանը:

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

բ) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում.

գ) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում.

դ) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

ե) սեփական գիտատեխնիկական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

(9-րդ կետը լրաց. 23.06.2005 N 866-Ն)

10. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

11. Կազմակերպությունը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

13. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

14. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են`

ա) սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

գ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ը) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

15. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը, և որը պատասխանատու է կազմակերպության գործունեության համար:

16. Կազմակերպության տնօրենի թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, կազմակերպության գիտական խորհուրդը, կազմակերպության գիտական անձնակազմը և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ-ի անդամները: Թեկնածուներն առաջադրվում են փակ գաղտնի քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Թեկնածուները կարող են ներկայացնել կազմակերպության գիտական և գիտակազմակերպական աշխատանքների ծրագրերի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որոնք քննարկվում են բաժանմունքի ընդհանուր ժողովում` կազմակերպության գիտական խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

17. Կազմակերպության տնօրենը կարող է պաշտոնից ազատվել կազմակերպության գիտական անձնակազմի առաջարկությամբ` փակ գաղտնի քվեարկության հիման վրա, համապատասխան բաժանմունքի առաջարկությամբ և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ:

18. Կազմակերպության տնօրենը`

ա) իրականացնում է կազմակերպության ընդհանուր ղեկավարումը.

բ) պատասխանատու է կազմակերպության գիտական ուղղությունների ընտրության և իրականացման համար.

գ) կենսագործում է գիտական խորհրդի և վերադաս մարմինների որոշումները.

դ) հետևում է կազմակերպության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովվածությանն ու գիտական թեմաների կատարմանը.

ե) հաշվետու է ՀՀ ԳԱԱ նախագահությանը` կազմակերպության գործունեության համար.

զ) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ը) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

19. Կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող կոլեգիալ մարմինն է:

Գիտական խորհրդի կառուցվածքը և անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի համապատասխան բաժանմունքի բյուրոն:

Կազմակերպության առաջատար գիտնականները, տնօրենի ներկայացմամբ, ինչպես նաև գիտական անձնակազմի առաջադրմամբ, գիտական խորհրդի կազմում ընտրվում են գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում (համաժողովում)` փակ գաղտնի քվեարկությամբ` ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Կազմակերպությունում չաշխատող ճանաչված մասնագետները գիտական խորհրդի անդամ են ընտրվում տնօրենի ներկայացմամբ` բաց քվեարկությամբ:

Ի պաշտոնե և հրավիրված անդամների թիվը չպետք է գերազանցի գիտական խորհրդի անդամների թվի մեկ երրորդը:

20. Գիտական խորհրդի նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Գիտական խորհուրդն իրավասու է ընդունելու որոշումներ, եթե նիստում մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը: Գիտական խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին: Որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդը որոշում չի ընդունում փակ գաղտնի քվեարկություն կատարելու մասին:

21. Կազմակերպության գիտական խորհուրդը`

ա) քննարկում և հաստատում է կազմակերպության գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցեր.

բ) համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները.

գ) քննարկում և հրատարակության է երաշխավորում կազմակերպության աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների պլանային և արտապլանային մենագրությունները, ժողովածուներ և այլն.

դ) առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները կազմակերպության գիտական գործունեության վերաբերյալ.

ե) քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ.

զ) նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություններն առաջադրում է պարգևների, կազմակերպության գիտնականներին ներկայացնում գիտական կոչումների շնորհման ու առաջադրում ՀՀ ԳԱԱ-ի կազմում ընտրվելու համար.

է) ընտրում է կազմակերպության հրատարակությունների խմբագիրներին, հաստատում խմբագրության կազմը:

22. Կազմակերպության գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են կազմակերպության գիտական խորհրդի կողմից` հինգ տարի ժամկետով: Ընտրությունների, պայմանների և ժամկետի մասին մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տրվում է հայտարարություն:

23. Գիտական ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է տնօրենին, կազմակերպության գիտական խորհրդին կամ ստորաբաժանման գիտական անձնակազմին:

Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերը ներկայացվում են կազմակերպության գիտական քարտուղարին: Գրանցվում են այն թեկնածուները, ովքեր տալիս են ընտրություններին մասնակցելու մասին գրավոր համաձայնություն:

Գիտահետազոտական համապատասխան ստորաբաժանման գիտական անձնակազմն իր ժողովում քննարկում է բոլոր գրանցված թեկնածությունները և փակ գաղտնի քվեարկությամբ, գիտական անձնակազմի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, իր կարծիքն է հայտնում յուրաքանչյուր թեկնածության վերաբերյալ: Քննարկման և քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է կազմակերպության գիտական խորհուրդ:

Կազմակերպության գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում ընտրվելու մասին որոշումն ընդունվում է գիտական խորհրդի կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ` ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ:

Եթե քվեարկության 2 փուլի ընթացքում ընտրությունը չի կայանում, ապա գիտահետազոտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատարի նշանակման (2 տարի ժամկետով) մասին որոշումն ընդունում է կազմակերպության տնօրենը:

24. ՀՀ ԳԱԱ-ի անդամներին գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակում է կազմակերպության տնօրենը` 5 տարի ժամկետով, առանց մրցույթի և ընտրությունների:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

25. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

26. Կազմակերպության գույքը և ֆինանսական միջոցները ձևավորվում են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից,

բ) ՀՀ ԳԱԱ-ի կողմից տրամադրված միջոցներից,

գ) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից,

դ) իրավաբանական անձանց և քաղաքացիների կամավոր վճարումներից ու նվիրատվություններից,

ե) դրամաշնորհներից,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:

27. Կազմակերպությունը պետական առաջադրանքի կատարումից ազատ շենքերն ու շինությունները, հողատարածքը, ինչպես նաև արտադրական, պահեստային և մյուս կառույցները, ժամանակավորապես չօգտագործվող սարքավորումներն ու փոխադրամիջոցները, ՀՀ ԳԱԱ-ի թույլտվությամբ, կարող է ժամանակավորապես վարձակալության հանձնել այլ կազմակերպությունների: Ստացված վարձավճարը կարող է օգտագործվել կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացման համար:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

28. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

29. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան