Գլխավոր տեղեկություն
Номер
N 941-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2006
Дата вступления в силу
14.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 941-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1003-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ Ա. Ղազարյանի և «Արմտրանսէքսպեդիտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Սումբատյանի փոխարեն ռոտացիոն կարգով ընդգրկել «Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մարտիրոսյանին և «Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Մելիքյանին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի14-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասին» N 1003-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով հաստատված «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« Ա. Մանուկյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Լ. Գևորգյան

-

ՀՀ Նախագահի օգնական
Ս. Ղոնաղչյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Հ. Դավթյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Ս. Մարտիրոսյան

-

«Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Ս. Մելիքյան

-

«Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Ա. Ղազարյան

-

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ»:

                 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հուլիսի 13
Երևան