Գլխավոր տեղեկություն
Номер
N 1796-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2006
Дата вступления в силу
22.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1796-Ա

 

«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

Փամփուշտավորված ամոնիտ (6 Ժվ)
25-80 մմ`

158 (հարյուր հիսունութ) հազ. կգ

 

Խթանիչ                                          
(Փաուերգել մագնում 90*350)`

42 (քառասուներկու) հազ. կգ

 

Դետոնացիոն քուղ ԴՇԷ 12`     

430 (չորս հարյուր երեսուն) հազ. գծմ

 

Կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ)`

370 (երեք հարյուր յոթանասուն) հազ. գծմ

 

Ճայթիչ պայթիչ ԿԴ-8Ս`

108 (հարյուր ութ) հազ. հատ

 

Մակերեսային հապաղիչ 20 ՄՍ RP-92-0ms`

10 (տասը) հազ. հատ

 

Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(ԷքսելՏՄՄՍ 4-19 մ/17մս)`


14 (տասնչորս) հազ. հատ

 

Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(ԷքսելՏՄՄՍ 4-19 մ/25 մս)`

14 (տասնչորս) հազ. հատ

 

Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(ԷքսելՏՄՄՍ 4-19 մ/42 մս)`

14 (տասնչորս) հազ. հատ

 

Կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(ԷքսելՏՄՄՍ 4-19 մ/500 մս)`

42 (քառասուներկու) հազ. հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 19
Երևան